Էներգիայի սակագնի բարձրացման եզրակացությունը՝ ամսվա վերջին

10.09.2015 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ընթացիկ ամսվա վերջին պարզ կլինի ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավոր լինել-չլինելու մասին եզրակացությունը, ինչպես նաեւ դրա փոփոխության վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործողությունների, սակագնի չբարձրացման հետեւանքների գնահատումը:

Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա նշել է, որ ՀԾԿՀ-ին «Դելոյթ ընդ Տուշ» ընկերության կողմից տրվող խորհրդատվությունն ընթացքի մեջ է:

«Երկու օր առաջ տեղի են ունեցել հանդիպումներ ՀԾԿՀ մասնագետների, ինչպես նաեւ կարգավորող ընկերությունների հետ։ Համաձայն պայմանագրի` աշխատանքները բաժանված են երեք փուլի, որոնք միասին կավարտվեն նոյեմբերին»,- ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ աշխատանքների առաջին փուլում տրվելու է ամբողջ արտադրական շղթայի վերլուծություն՝ սկսած արտադրողից մինչեւ սպառող` 2010-2015 թթ. համար։

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ անդրադարձել է բնակչությանը եւ ՓՄՁ-ին տրվելիք սակագնի փոխհատուցման ծավալին ՝ նշելով, որ մինչեւ շաբաթվա վերջ կունենան հստակ տեղեկություն, եւ վճարումները կկատարվեն եկող շաբաթվանից մինչեւ սեպտեմբերի 20-ը:

Դիտում՝ 3378

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW