ՎՏԲ-Հայաստան Բանկը պայմաններ չի վերանայել

13.08.2015 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել հայտարարությամբ, նշելեվ, որ առանց իրավաբանական հիմքերի առկայության բանկը չի վերանայել եւ հետագայում նույնպես չի ենթադրում գործող վարկերի տոկոսադրույքների կամ այլ պայմանների վերանայման հնարավորություն:

Գործող վարկային համաձայնագրերի տոկոսադրույքների բարձրացման հնարավորության վերաբերյալ հաճախորդների դիմումների հիման վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը  հայտարարում է նաեւ, որ.

- Վարկային ապահովության փաստաթղթերի մեջ որեւէ փոփոխություն մտցնելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը եւ պայմանագրերի համապատասխան իրավաբանական ձեւակերպումը;

- Բանկը գործել է եւ շարունակում է գործել բացառապես ՀՀ օրենքների շրջանակում:

«Լրացուցիչ հարցեր առաջանալու կամ որևէ տեղեկատվության առկայության դեպքում հաճախորդներին խնդրում ենք դիմել բանկ՝ hեռ. 87 87 էլ. փոստ headoffice@vtb.am», - նշված է ՎՏԲ-Հայաստան Բանկի տարածած հայտարարության մեջ:


Դիտում՝ 10599
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW