Օրեր առաջ մեկնարկել է IDBank-ի IDream կրթական ծրագրի դասընթացների փուլը։ IDBank-ն ամփոփում է 2024թ․ IDream ծրագրերի արդյունքները, որի շնորհիվ բանկի թիմը համալրվել է ծրագիրն ավարտած 37 ուսանողով։IDBank-ից հայտնում են, որ IDream ծրագիրը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երիտասարդի ձեռք բերել տեսական եւ գործնական մի շարք գիտելիքներ վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաեւ նոր գիտելիքներ եւ հմտություններ՝ բանկային գործում:IDBank-ի կողմից կազմակերպված այս կրթական ծրագրի արդյունքում 2019թ․-ից սկսած բանկի թիմը համալրվել է շուրջ 300 սկսնակ մասնագետով, որոնք իրենց կարիերան սկսել եւ շարունակում են IDBank-ում։Ծրագիրը նպատակ ունի սկսնակ մասնագետներին տրամադրել տեսական գիտելիքներ ֆինանսավարկային ոլորտի վերաբերյալ, զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում սկսնակ աշխատակցին, ծրագրի մասնակիցներին ներսից ծանոթացնել բանկի գործունեությանն ու կորպորատիվ մշակույթին, ծրագրի լավագույն մասնակիցներով համալրել բանկում սկսնակ մասնագետների թափուր հաստիքները։IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով` հոկտեմբերի 16-ին արդեն մեկնարկել է 12-րդ եւ այս տարվա վերջին IDream-ը, որին մասնակցում է 30 ուսանող․ «Ծրագրի շրջանակում ուսանողները կսովորեն մինչեւ տարվա ավարտ, իսկ լավագույնները կանցնեն աշխատանքի արդեն հունվարին։ Հաջորդ IDream-ի մեկնարկի հայտարարությունը կլինի հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին։ IDBank-ը յուրաքանչյուր տարի ունենում է 3-4 IDream ծրագիր»։ 2024թ․-ի շուրջ 50 ուսանողից բանկում աշխատանքի է անցել 37-ը, իսկ վերջին 3 տարվա ընթացքում ծրագիրն ունեցել է 300 շրջանավարտ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6974