Հոկտեմբերի 31-ը ֆինանսական օրացույցում նշվում է որպես Խնայողությունների միջազգային օր։ Այս առիթով Իդրամ Junior-ը հյուրընկալել էր Koreez 2024-ի «Junius» ֆինանսական գրագիտության մրցույթի 10-14 տարեկան շուրջ 25 մասնակցի։ Միջոցառման ընթացքում պատանի հյուրերին է ներկայացվել օրվա պատմությունն ու խնայողությունների թեմայով կարեւոր տեղեկատվություն։ Իդրամի եւ IDBank-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ խիստ կարեւոր համարելով հաճախորդների գրագիտությունը՝ ընկերություններն իրենց Սոցիալական պատասխանատվության ծրագրերում արդեն իսկ ստանձնել են երկրում ֆինանսական կրթության մասսայականացման առաքելությունը․«Այս համատեքստում հատկապես կարեւոր ենք համարում երեխաների ֆինանսական գրագիտության հարցն ու այս ուղղությամբ Իդրամ եւ IDBank ընկերությունները տեւական ժամանակ է տարբեր կրթական ծրագրեր են իրականացնում։ Երեխաների հետ այսօր հանդիպեցինք Խնայողությունների միջազգային օրվա շրջանակում եւ, առիթն օգտագործելով, հերթական կարեւոր զրույցն ունեցանք ֆինանսների, դրանց տնօրինման, խնայողությունների ու բյուջետավորման մասին»: Միջոցառման ամենաաշխույժ հատվածն ապահովել է երեխաների սիրելի ընկեր Ջունիորը, որի առաջադրած ինտելեկտուալ խաղի բոլոր հարցերն այս անգամ վերաբերում էին օրվա գլխավոր թեմաներին՝ բյուջետավորմանն ու խնայողություններին։ Մրցույթում հաղթած մասնակիցներն արժանացել են մրցանակների։Ի դեպ, IDBank-ը նույնպես նշում էր Խնայողության օրը՝ հաճախորդների համար իրականացնելով «Ավանդային արշավ»՝ եւս մեկ քայլով խթանելով ավանդ ունենալու գաղափարը հաճախորդների շրջանում։ Բոլոր մասնաճյուղերում հաճախորդներին ներկայացվել են արշավի պայմանները․ հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 31-ը ձեւակերպելով 400,000 ՀՀ դրամ եւ ավելի ավանդ բանկի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածում՝ հաճախորդները կմասնակցեն 5 iPhone 16 pro հեռախոսների խաղարկությանը, ինչպես նաեւ դրամային «Առանց ավելացման իրավունքի» ավանդ ձեւակերպելու դեպքում ավանդի տարեկան տոկոսադրույքը կկազմի հատուկ՝ մինչեւ 10․1%։ Ակցիայի պայմանները՝ այստեղ։Ընկերություններից հիշեցնում են, որ Իդրամի Սոցիալական ծրագրերի գլխավոր ուղղություններից մեկը ֆինանսական կրթությունն է, որին միայն 2024 թվականին ուղղվել է ավելի քան 30 միլիոն դրամ։ Իրականացված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների շարքում Koreez կրթական ծրագրի համատեղ ստեղծված «Junius» ֆինանսական կրթության խաղն է, որով երեխաները իրենց տարիքին համապատասխան կարող են ծանոթանալ ֆինանսների աշխարհին․ խաղը հասանելի է ի Idram Junior հավելվածում։Իդրամ եւ IDBank ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6350