ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ բացվել է «Ուրբան լոգիստիկ սերվիսիս»-ը

08.07.2015 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում բացվել է «Ուրբան լոգիստիկ սերվիսիս» բազմաֆունկցիոնալ լոգիստիկ կենտրոնը, որի ֆինանսավորումն իրականացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ «Ուրբան լոգիստիկ սերվիսիս»-ը Կովկասում նման կարգի խոշորագույն լոգիստիկ օպերատոր է եւ Հայաստանում 3PL ձեւաչափի` A դասի միակ օպերատորը՝ համաշխարհային չափանիշներին համապատասխան պահպանման պայմաններով ու ենթակառուցվածքներով, որն առաջարկում է մի շարք ծառայություններ` պահեստային տարածքի տրամադրում, ապրանքի պահպանում, փոխադրում եւ բեռնաթափում, փոխադրման եւ առաքման ռեգիստրի կառավարում, փաթեթավորում եւ մակնշում, մաքսային ձեւակերպում, ապրանքի առաքում հաճախորդի կողմից նշված վայր եւ այլն:

Հաշվի առնելով համալիրի կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը` համալիրի հաճախորդները հայկական եւ միջազգային ընկերություններ են, որոնք տարբեր տեսակի բիզնես-գործունեություն են ծավալում:

Պահեստային հանալիրը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին, աշխատում է շուրջօրյա եւ տալիս է հնարավորություն կատարելու ապրանքի հաշվեկշռի հարցում, տրամադրում է անձնական կոորդինատոր ունենալու, ինտերնետի միջոցով ցանկացած պահի նոր հարցում կատարելու, հաշիվների ստացման հնարավորություն, ինչպես նաեւ ապահովում է բարձրակարգ վերահսկման տեխնոլոգիական համակարգով: Տարածքում տեղակայված են դարակաշարեր, եւ այն հարմար է տարբեր տեսակի ապրանքի ու բեռների համար:

2014թ. փետրվարին Banks.am-ը զրուցել էր «Ուրբան լոջիստիք սերվիսիս»-ի հիմնադիր ընկերության՝ «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊԸ տնօրեն Վահե Պետրոսյանի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 11743
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai