Մինչ դուք պլանավորում եք ամառային ճամփորդությունները, դրան ընդառաջ Ամիօ բանկը պատրաստել է մի քանի խորհուրդ: • Օդանավակայանում անեք արտահերթ անձնագրային ստուգում եւ բիզնես սրահում հանգիստ սպասեք թռիչքին,• Ակտիվացրեք ինտերնետ ռոումինգը եւ ունեցեք հասանելիություն ինտերնետին, որպեսզի նոր քաղաքում կարողանաք հեշտ եւ արագ կողմնորոշվել,• Ամրագրեք սեղան ռեստորանում, գտեք անհրաժեշտ տեղեկություններ միջոցառումների մասին եւ շատ ավելին՝ 24/7 օգնականի միջոցով։Միացեք Amio Pro փաթեթին, ընտրեք Mastercard World կամ Visa Platinum քարտերից մեկը եւ օգտվեք այս բոլոր առավելություններից անվճար։Դիմեք AMIO Mobile հավելվածի «Հայտեր» բաժնին կամ անցեք հետեւյալ հղմամբ՝ փաթեթին միանալու եւ մանրամասներին ծանոթանալու համար։Բանկից հայտնել են, որ փաթեթի միացման համար միանվագ եւ սպասարկման համար եռամսյակային գանձվում է 5,700 ՀՀ դրամ, եթե հաճախորդը չի բավարարում հետեւյալ պայմաններից որեւէ մեկը՝Գործող հաշիվների (ներառյալ ավանդների եւ պարտատոմսերի) վերջին 3 ամիսների միջին օրական մնացորդը պետք է կազմի նվազագույնը 15 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ։Վերջին 3 ամիսների ընթացքում հաշիվներով կամ քարտերով մուտքային միջին ամսական շրջանառությունը պետք է կազմի առնվազն 600 հազար ՀՀ դրամ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 141