«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում նշում են, որ ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագնի՝ 6.93 դրամ բարձրացման պարագայում չի կարող երաշխավորել ՀՀ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը եւ հուսալիությունը: Այս մասին Banks.am-ի հետ զրույցում ասել է ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը:Նրա խոսքով՝ ՀԷՑ-ն այս պահին չի կարող ներկայացնել իր հետագա քայլերը, սակայն ՀԾԿՀ-ի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ:«Ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանին ավելի վաղ ուղղված իր նամակում հայտնել է, որ սակագնի փոփոխության որոշման նախագիծը հաստատվելու պարագայում չի կարող ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը»,- ասել է Նատալյա Սարջանյանը: Այսօր ՀԾԿՀ-ն միաձայն որոշում էր ընդունել ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից 6.93 դրամով բարձրացնելու մասին:Ս.թ. մայիսի 8-ին ՀԷՑ-ը դիմել էր ՀԾԿՀ-ին`սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Tweet Դիտում՝ 4273