Ադրբեջանն ու Իրանը համատեղ բանկ կստեղծեն

16.06.2015 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ադրբեջանն ու Իրանը համատեղ բանկ կստեղծեն, որի մասնաճյուղերից մեկը կգործի Թեհրանում, մյուսը՝ Բաքվում:

Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսին Փաքայինը՝ «Գործնական առեւտուրը Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Իրաքի հետ» համաժողովի շրջանակում, որն անցկացվել է կիրակի օրը Թեհրանում:

Նրա խոսքով՝ առաջիկայում Իրանի Կենտրոնական բանկի նախագահի հրավերով Ադրբեջանի ԿԲ նախագահը կայցելի Թեհրան, եւ այցի ընթացքում կքննարկվի նաեւ այս հարցը:

Դիվանագետը նաեւ նշել է, որ կողմերը քննարկում են մաքսատուրքերի եւ բեռնափոխադրումների վճարների նվազեցման հարցերը՝ առեւտրային երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով: Նա հավելել է, որ Ադրբեջանը թույլատրել է Իրանին առանց հարկման տարանցիկ բեռնափոխադրումներ կատարել դեպի Ռուսաստան եւ Վրաստան:

Դիտում՝ 8214

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW