10 մլրդ դրամ պետբյուջեից՝ գյուղվարկերին

14.05.2015 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը 2015թ. պետական բյուջեից 10 մլրդ դրամ կհատկացնի գյուղատնտեսության նախարարությանը՝ գյուղացիներին տրամադրվող վարկային ծրագրի իրագործման համար:

Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ միջոցների սղության պատճառով վարկավորման ծրագիրն ունեցել է ֆինանսական դժվարություններ, եւ այդ որոշումն ընդունվել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկման արդյունքում:

Գումարը կհատակցվի ՀՀ կենտրոնական բանկին, որն իր հերթին այն կտրամադրի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին եւ վարկավորման ծրագրին մասնակից մյուս բանկերին:

Վարչապետը նշել է, որ վարկը պետության կողմից կսուբսիդավորվի 6%-ով, իսկ գյուղացիներին կտրամադրվի տարեկան 8%-ով՝ 2 տարի մարման ժամկետով:

Գումարի առաջին մասը՝ շուրջ 3 մլրդ դրամը, կառավորությունը ԿԲ-ին կտրամադրի այս ամիս:

Դիտում՝ 2754
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai