Հուլիսի 1-ից հարկային պարտքերի համար կկիրառվեն հիշեցման, ապա՝ գանձման եւ արգելանքի միջոցներ

24.06.2026 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկատու

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-104-Ն օրենքը, որով փոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը։


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր կարգավորմամբ հարկային պարտավորության առաջացման օրը Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով հարկ վճարողին կուղարկվի հիշեցում։ Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, իսկ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի ինչպես չվճարված հարկային պարտավորությունը գանձելու, այնպես էլ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների եւ օրենքով սահմանված կարգով գրանցման կամ հաշվառման ենթակա շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։

Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, հարկային մարմնի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։
Դիտում՝ 321

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW