Գորիսում տեղակայված հյուրանոցներից մեկում գործարկվել է վակուումային արեւային ջրատաքացուցիչ, որն ապահովում է 45 հյուրանոցային սենյակների եւ 200 խմ լողավազանի համար տաք ջուր: Ինչպես նշել են արեւային էներգետիկայի ոլորտում լուծումներ առաջարկող «Շտիգեն» ընկերությունում, 1900 վակուումային խողովակներից բաղկացած այս համակարգը «Հայաստանում ամենախոշոր վակուումային արեւային ջրատաքացուցիչն է»:«Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մարզերում նմանատիպ նախագծերի իրականացմանը. այնտեղ բարեկեցությունն ավելի ցածր է, իսկ խնդիրները՝ ավելի սուր թե՛ բնակչության եւ թե՛ բիզնեսի համար: Այս հյուրանոցի օրինակը յուրահատուկ է նաեւ նրանով, որ ֆինանսավորվել է մեր գործընկեր «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ-ի կողմից: Ներկա պահին դա ամենախոշոր նման նախագիծն է Հայաստանում. մենք վստահ ենք, որ այն միակը չի լինի»,- ասել է «Շտիգեն»-ի տնօրեն Հայկ Շեկյանը:««ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունն առանձնահատուկ կարեւորություն է տալիս վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներին. այդ նպատակով գործարկել ենք «Կանաչ լիզինգ» ենթաբրենդը: Մենք կարեւորում ենք այս ուղղությունը թե՛ բիզնեսում արդյունավետության բարձրացման, թե՛ բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի տեսանկյունից, եւ շարունակելու ենք «Շտիգեն» ընկերության հետ սերտ համագործակցությունը»,- իր հերթին ասել է «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերության տնօրեն Արսեն Բազիկյանը: Tweet Դիտում՝ 6758