ՊրոԿրեդիտ Բանկը մայիսի 9-ը տոնել է նորաբաց մասնաճյուղում

11.05.2015 | 18:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՊրոԿրեդիտ Բանկը մայիսի 9-ին Մաշտոցի պողոտա շ. 18 հասցեում գտնվող իր նոր մասնաճյուղում շնորհավորել է Երեւանի բնակիչներին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի եւ Շուշիի ճակատամարտում տարած հաղթանակի 23-ամյակի կապակցությամբ:

Բանկի աշխատակիցները բոլոր հաճախորդներին եւ անցորդներին գլինտվեյն են առաջարկել եւ շնորհավորել նրանց:

«Միաժամանակ, այցելուները շատ հետաքրքրված էին ժամանակակից սարքավորումներով հագեցած եւ 24/7 ռեժիմով ինքնասասարկում ապահովող մասնաճյուղով: Փորձառու մասնագետները տեղում ցույց էին տալիս, թե ինչպես են աշխատում կանխիկի ընդունման ԱԳՄ-ն եւ Paybox տերմինալը եւ բացատրում էին կանխիկի ընդունման արկղի գործածությունը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

«ՊրոԿրեդիտ Բանկը շատ ուրախ է իր հաճախորդների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողքին լինելու համար: Նման միջոցառումները օգնում են մեզ հիշել կարեւոր պատկական պահերը եւ ստեղծել ավելի ուրախ տրամադրություն ու մթնոլորտ»,- ասել է ՊրոԿրեդիտ Բանկի Մարկետինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անի Ավդալյանը:

Դիտում՝ 16800
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW