Հայէկոնոմբանկի աջակցությամբ հայերեն կտպագրվի «Օրհանի ժառանգությունը»

22.04.2015 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Հայէկոնոմբանկի հովանավորությամբ եւ աջակցությամբ հայերեն կտպագրվի ամերիկաբնակ գրող Ալին Օհանեսյանի «Օրհանի ժառանգությունը» (Orhan’s Inheritance) գիրքը:

Այն Amazon առցանց խանութում ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն գիրքը, ինչպես նաեւ լավագույնն է ճանաչվել Գրավաճառների անկախ ընկերակցության կողմից:

Հեղինակը գիրքը գրել է 6 տարում: Նա այցելել է Արեւմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաք, որտեղ եւ տեղի են ունենում գրքում նկարագրված իրադարձությունները: Դրանք ներկայացնում են մի ընտանիքի տարբեր սերունդների պատմությունը:

Ալին Օհանեսյանի ստեղծագործությանն անդրադարձել են New York Times Book Review-ն, Elle-ը, Entertainment Weekly-ն, National Public Radio-ն:

««Օրհանի ժառանգությունը» գրքի տպագրությունը հովանավորելով՝  Հայէկոնոմբանկն իր հարգանքի տուրքն է մատուցում 1.5 մլն զոհված հայերի հիշատակին եւ իր փոքրիկ ներդրումն է կատարում Հայոց ցեղասպանության  ճանաչման, տարածման եւ դատապարտման գործում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Դիտում՝ 3660
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW