ՎԶԵԲ-ը €3.5 մլն վարկ կտրամադրի Հայաստանին

02.04.2015 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին €3.5 մլն վարկ կտրամադրի:

Վարկային համաձայնագրին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել այսօրվա նիստում:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ համաձայնագիրը բխում է ՀՀ-ի եւ ՎԶԵԲ-ի միջեւ 2014թ. դեկտեմբերի 19-ին ստորագրած «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագրից»:

Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին` բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կառավարումը Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում:

«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €8.07 մլն: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Հարեւանության ներդրումային գործիքի (ԵՄ/ՀՆԳ) կողմից` մինչեւ €3.5 մլն կապիտալ դրամաշնորհի տեսքով: Եվս €1.07 մլն-ի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն»,- ասել է ֆինանսների նախարարը:

ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին կարող եք ծանոթանալ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսի՝ Banks.am-ին տված բացառիկ հարցազրույցում:

Դիտում՝ 5083
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW