Կնքեք առցանց Տուրիստական ապահովագրություն Արմենիա Ինշուրանսից եւ օգտվեք շահավետ պայմաններից

05.08.2026 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմենիա Ինշուրանս #VeloeSIM

Արմենիա Ինշուրանսը նոր առաջարկով ընդլայնում է ճամփորդողների համար նախատեսված ծառայությունների շրջանակը։ Ժամանակակից ճանապարհորդության կարեւոր բաղադրիչներից են ինչպես հուսալի ապահովագրությունը, այնպես էլ անխափան ինտերնետ կապը։


Հաշվի առնելով այս պահանջը՝ Արմենիա Ինշուրանսը VeloeSIM-ի հետ համագործակցության շրջանակում իր հաճախորդների համար ներկայացնում է նոր հնարավորություն։

Այսուհետ, Արմենիա Ինշուրանսի կայքի միջոցով Տուրիստական ապահովագրություն առցանց ձեռք բերող հաճախորդները կստանան 15% զեղչ Տուրիստական ապահովագրության համար, ինչպես նաեւ պրոմոկոդ, որի միջոցով կկարողանան օգտվել 40% զեղչից VeloeSIM-ի միջազգային ինտերնետ փաթեթների ձեռքբերման դեպքում՝ ստանալով ինչպես ապահովագրական պաշտպանություն, այնպես էլ հուսալի ինտերնետ կապ արտերկրում։

Առաջարկը հնարավորություն է տալիս մի քանի պարզ քայլով առցանց ձեռք բերել Տուրիստական ապահովագրությունը, ինչպես նաեւ միանալ համացանցին աշխարհի բազմաթիվ երկրներում՝ առանց ֆիզիկական SIM քարտ փոխելու եւ ռոումինգի ծառայություններից օգտվելու։ 

Նշվում է, որ Արմենիա Ինշուրանսի եւ VeloeSIM-ի համատեղ առաջարկը ստեղծվել է ապահովագրական պաշտպանությունն ու որակյալ ինտերնետային կապը համատեղելու եւ անվտանգ ու հարմարավետ ուղեւորություն ապահովելու նպատակով։

Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 607

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW