Կոնվերս Բանկն ընդլայնում է համագործակցությունը թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ի հետ՝ հայտարարելով գործընկերության նոր փուլի մեկնարկի մասին, որը միտված է հաճախորդների փորձառության բարելավմանը եւ լոյալության լուծումների զարգացմանը։ Բանից հայտնել են, որ համագործակցության այս փուլը հատկապես կարեւոր է բանկի ռազմավարական զարգացման ներկա փուլում, երբ Կոնվերս Բանկը շարունակաբար զարգացնում է C360 էկոհամակարգը եւ Converse Mobile հավելվածը՝ հաճախորդներին առաջարկելով առավել անհատականացված եւ արժեքավոր փորձառություն։Համագործակցության նոր փուլի շրջանակում Կոնվերս Բանկին հասանելի կդառնան Visa-ի առաջատար տեխնոլոգիական լուծումները եւ միջազգային փորձառությունը, որոնք հնարավորություն կտան շարունակաբար ընդլայնել C360 էկոհամակարգի հնարավորությունները, զարգացնել լոյալության գործիքները եւ հաճախորդներին առաջարկել հավելյալ արժեք ստեղծող լուծումներ՝ միաժամանակ ընդլայնելով նրանց փոփոխվող կարիքներին համապատասխան նորարարական ծառայությունների հասանելիությունը։Կոնվերս Բանկի եւ Visa-ի՝ 2002 թվականին մեկնարկած համագործակցությունն այսօր ներառում է նախաձեռնությունների լայն շրջանակ՝ քարտային առաջարկներից եւ միջազգային վճարային ծառայություններից մինչեւ տեխնոլոգիական նորարարությունների, միջազգային փորձի եւ խորհրդատվական աջակցության կիրառում։Համագործակցության նոր փուլը նոր հնարավորություններ է ստեղծում զարգացող տեխնոլոգիաների առավել լայն կիրառման համար՝ արտացոլելով բանկային ծառայությունների՝ ավանդական ֆինանսական շրջանակներից դուրս զարգացումը։ Visa-ի տեխնոլոգիական լուծումների եւ միջազգային փորձի կիրառմամբ բանկը նպատակ ունի շարունակաբար ամրապնդել իր թվային հնարավորությունները եւ հաճախորդներին առաջարկել նորարարական ու նրանց կարիքներին միտված փորձառություն։Նշվում է, որ այս համատեքստում բանկը ռազմավարական առաջնահերթություն է համարում նաեւ Visa Consulting & Analytics ծառայությունների շարունակական կիրառումը։ Visa-ի միջազգային փորձի եւ լավագույն փորձառությունների հիման վրա Կոնվերս Բանկն արդեն կատարելագործել է Converse Mobile հավելվածում առցանց նույնականացման, հաճախորդների գրանցման եւ հաշվի բացման գործընթացները։ Համագործակցությունը նաեւ նպաստել է C360 հարթակի միջոցով հաճախորդների կարիքների եւ վարքագծի վերլուծության հնարավորությունների ընդլայնմանը՝ հնարավորություն տալով առաջարկել առավել հասցեական եւ անհատականացված լուծումներ։Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 1223