Մարդկային ռեսուրսների սերտիֆիկացման ինստիտուտի (HR Certification Institute/HRCI) սերտիֆիկացման նախապատրաստական դասընթացներն այսուհետ հասանելի են նաեւ հայ մասնագետների համար:Ինչպես Banks.am-ին ասել է է Հայաստանի Մարդկային ռեսուրսների (ՄՌ) ասոցիացիայի նախագահ, «Կասկադ Քնսալթընթս» ընկերության տնօրեն Արփի Կարապետյանը, Հայաստանում դասընթացների կազմակերպման գործընթացը կիրականացվի «Կասկադ Քնսալթընթս»-ի եւ «Մայլսթոնս» ընկերության միջեւ կնքված պայմանագրի շրջանակում: «Մայլսթոնս»-ը՝ մասնագիտական կառավարման զարգացման, որակավորման դասընթացների եւ կրթական զարգացման ծրագրերի ոլորտում գործող եւ միջազգային ճանաչում ունեցող ընկերություն է:HRCI-ի միջազգային սերտիֆիկացիան կիրառվում է աշխարհի ավելի քան 100 երկրում: Այսօր մոտ 135 հազ. մարդ ամբողջ աշխարհում ստացել է HRCI կողմից տրվող սերտիֆիկատ` որպես հավաստիք իրենց մասնագիտական գիտելիքների, փորձի եւ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում մշտական շարունակական մասնագիտական զարգացման: Արփի Կարապետյանի փոխանցմամբ՝ ծրագիրը մեծ քայլ է Հայաստանում ՄՌ կառավարման մասնագիտությունն արեւմտյան չափանիշներին համահունչ դարձնելու ուղղությամբ: «Տարածաշրջանում այն առաջինն է, որ շնորհում է աշխարհի ցանկացած երկրում ճանաչում ունեցող վկայական` ապահովելով մարդկային ռեսուրսների կառավարիչների եւ մասնագետների գիտելիքների, հմտությունների ու կարողությունների անհրաժեշտ ծավալ եւ որակ: Սա իր հերթին կհանգեցնի կազմակերպություններում մարդկային ռեսուրսների կառավարման առավել ռազմավարական մոտեցմանը եւ գործատու-աշխատող հարաբերությունների արդյունավետությանը»,- ասել է մեր զրուցակիցը: Նախապատրաստական դասընթացներն իրականացվելու են «Կասկադ Քնսալթընթս» ընկերության սերտիֆիկացված մասնագետների կողմից եւ HRCI-ի պաշտոնական գործընկեր՝ HR Certification Preparation ընկերության միջազգայնորեն ընդունված նյութերով: Tweet Դիտում՝ 10502