Փետրվարի 23-ից մինչեւ հուլիսի 23-ը Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դրամային եւ դոլարային պարտատոմսերի հերթական տրանշերը:Բանկից հայտնել են, որ 4 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը ներառում են 400,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 դրամ անվանական արժեքով: Դրամային պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 10.25% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը`կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 23.02.2029թ.:2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերը ներառում են 20,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով:Դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 5.50% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը`կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 23.02.2029թ.:Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել բանկի կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով բանկի գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երեւան, Ամիրյան 23/1):Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:Նշվում է, որ Հայէկոնոմբանկի թողարկած դրամային եւ դոլարային պարտատոմսերը կարելի է ձեռք բերել նաեւ առցանց AEB Mobile հավելվածի եւ AEB Online համակարգի միջոցով: AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակված պարտատոմսերի դիմաց մինչեւ 2027թ․ դեկտեմբերի 31-ը վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման:«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 5025