Իդրամը եւ IDBank-ը շարունակում են շուրջ երկու տարի առաջ մեկնարկած ֆինանսական գրագիտության արշավը։ Այս տարվա առաջին հանդիպումն անցկացվել է առցանց ձեւաչափով՝ ՌոբոՏոն մրցույթի 8-10 տարեկան մասնակիցների հետ։ Սա կրտսեր տարիքային խմբի հետ վեբինարի առաջին փորձն էր, որի ընթացքում երեխաները ծանոթացել են ֆինանսական կարեւոր հասկացությունների՝ բյուջետավորման, խնայողությունների եւ նպատակային ծախսելու կարեւորությանը, ինչպես նաեւ քննարկվեցին թվային միջավայրում զգուշավոր լինելու կանոնները։ «Դեռեւս անցած տարի Mind centre-ի կողմից իրականացվեց ՌոբոՏոն մրցույթը, որին մասնակցեց շուրջ 200 երեխա, եւ Իդրամը միջոցառման աջակիցների շարքում էր։ Կար նաեւ պայմանավորվածություն, որ մասնակից երեխաների համար մենք կանցկացնենք վեբինարներ ու ֆինանսական գրագիտության թեմայով հանդիպումներ։ Եվ ահա այսօր կայացավ մեր առաջին դասը։ Շատ ուրախալի է, որ երեխաներն ակտիվ էին, հարցեր էին ուղղում, օրինակներ էին բերում եւ բավականին տեղեկացված էին, օրինակ, զեղծարարության տեսակներից, ֆինանսական հասկացություններից եւ այլն։ Մենք շարունակաբար կազմակերպում ենք նման հանդիպումներ տարբեր տարիքային խմբերում՝ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար, քանի որ մեր սոցիալական պատասխանատվության գլխավոր ուղղություններից մեկը հենց ֆինանսական ու թվային գրագիտությունն է»,- ասել է IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:IDBank-ի եւ Իդրամի համատեղ «Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 886