«Իզի Փեյ»-ի հարթակներում դադարեցվում են «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումները

26.01.2026 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Իզի Փեյ» #«Վիվա Արմենիա»
«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու հետեւանքով 2026 թվականի փետրվարի 1-ից «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները այլեւս չեն ընդունվի «Իզի Փեյ» ընկերության վճարամիջոցներով։ 

«Իզի Փեյ» ընկերությունը տեղեկացնում է, որ մասնավորապես՝ վճարումները չեն իրականացվի «Իզի Փեյ» ընկերության ինքնասպասարկման տերմինալներով, easywallet օնլայն դրամապանակով եւ մասնաճյուղերում վճարումների տարբերակով։ 

«Ստեղծված իրավիճակը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առաջարկված համագործակցության նոր եւ ոչ հիմնավոր սակագնային պայմաններով եւ չի հանդիսանում «Իզի Փեյ» ընկերության նախաձեռնությունը կամ որոշումը։ Նշված պայմանները տվյալ պահին չեն ապահովում ծառայությունների շարունակական եւ արդյունավետ մատուցման տնտեսական/բիզնես հնարավորությունը վճարային համակարգի կողմից։ 

«Իզի Փեյ» վճարահաշվարկային կազմակերպությունը կարեւորում է իր օգտատերերին կայուն, անվտանգ եւ որակյալ ծառայությունների մատուցումը եւ գործում է այդ պատասխանատվության շրջանակում»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին առաջարկվում է օգտվել վճարումների իրականացման այլ հասանելի եղանակներից։
Դիտում՝ 809
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW