Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ՝ նոր հաճախորդների համար

18.02.2026 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #նոր մասնաճյուղ
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` հաճախորդներին իրենց համայնքներում ավելի մոտ լինելու նպատակով: Այս անգամ բանկի նոր մասնաճյուղ է բացվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: «Արտաշատ»-ն Ամերիաբանկի 29-րդ մասնաճյուղն է եւ առաջինը՝ Արարատի մարզում: 

Բացման առթիվ «Արտաշատ» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ մինչեւ 30.06.2026թ․-ը ներառյալ: 

Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար`

•    Մեկ Visa Platinum կամ MasterCard Platinum վճարային քարտի տրամադրում՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի 
•    Անվճար հաշվի բացում՝ ծառայությունների փաթեթով 
o    Ներառում է ՀՀ դրամով եւ արտարժույթով մեկական հաշիվ,
o    Classic/Standard վճարային քարտ` առանց 4 տարվա սպասարկման վճարի
•    Վերաֆինանսավորման նպատակով անգրավ վարկերի տրամադրում՝ 15%-ով
o    Փաստացի տոկոսադրույքը` 16,08% 
o    Առաջարկը գործում է գրանցված եկամուտ ունենալու դեպքում:

Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար`

•    Բիզնես հաշվի՝ «Ստարտ» եւ «Պլատինում» փաթեթների տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի
•    Ինտերնետ բանկինգ/Մոբայլ բանկինգ ծառայության տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի 
•    Visa Business, Mastercard Business, Visa Platinum կամ Visa Platinum Digital Business քարտի տրամադրում` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի
•    Ընկերության 2 ղեկավարին / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի

Տեխնիկապես հագեցած, հարմարավետ սրահով ու բարեհամբույր աշխատակազմով «Արտաշատ» մասնաճյուղն իր հաճախորդներին սպասում է Օգոստոսի 23 փ., 107 հասցեում՝  երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 09:30 - 17:00: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 1161

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW