Goldman Sachs-ը ներգրավել է Anthropic-ին ԱԲ-գործակալների ստեղծման համար

14.02.2026 | 08:40 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Goldman Sachs-ը վերջին վեց ամիսների ընթացքում աշխատում է Anthropic-ի մասնագետների հետ՝ ընկերության Claude մոդելի հիման վրա գործակալներ մշակելու համար։

Goldman-ի գլխավոր տեղեկատվական տնօրեն Մարկո Արջենտին հայտնել է CNBC-ին, որ աշխատանքը կենտրոնացած է երկու ուղղության վրա՝ առեւտրային գործառնությունների եւ գործարքների հաշվառում եւ հաճախորդների ստուգում եւ նրանց միացում։

Գործակալները կմեկնարկեն մոտ ապագայում, ասել է Արջենտին։

Goldman-ը սկզբնապես օգտագործում էր Claude-ն ծրագրավորման համար, բայց ընթացքում հայտնաբերեց, որ մոդելը շատ օգտակար է նաեւ հաշվապահական հաշվառման եւ կոմպլայենսի ոլորտներում, ասել է Արջենտին։

 «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 545

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW