Նաիրի Ինշուրանսի եւ աշխարհի խոշորավուն ապահովագրական ընկերություններից AXA–ի համագործակցության շնորհիվ այսուհետ Հայաստանում հնարավոր է ձեռք բերել միջազգային առողջապահական ապահովագրության փաթեթ։ Այն նախատեսված է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների համար եւ հնարավորություն է տալիս օգտվել միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնությունից՝ հեշտ, արագ եւ առանց ավելորդ միջնորդավճարի։Հունվարի 16-ին ազդարարվեց միջազգային ծածկույթով ծրագրի նախավաճառքի մեկնարկը, որը կշարունակվի մինչեւ մարտի 1-ը։Ռազմավարական գործընկերությունԾրագրի նախավաճառքի միջոցառմանը ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշեց, որ այս համագործակցությունը ռազմավարական է, եւ այն վստահաբար զարգացում կապրի․«Ապահովագրությունը ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական պայման է, եւ հենց սրանով է պայմանավորված Նաիրի ինշուրանսի եւ AXA-ի համագործակցությունը։ Արդեն տեսնում ենք այդ համագործակցության պտուղները, որոնց շնորհիվ թե ֆիզիկական անձինք, թե ընկերությունները հնարավորություն ունեն օգտվել առողջության ապահովագրության միջազգային պրոդուկտներից եւ համաշխարհային հիվանդանոցային ցանցից»: Օլիվիե Դըկոտինյին Լուսանկարը՝ Մեդիամաքս ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ սա համագործակցության աննախադեպ ձեւաչափ է, քանի որ եվրոպական հեղինակավոր ընկերությունը, Նաիրի ինշուրանսի հետ միասին մեր քաղաքացիներին առաջարկում են այնպիսի ծառայություններ, որոնք Հայաստանի ապահովագրական եւ բուժսպասարկման ոլորտում մրցակցությունը կդարձնեն գլոբալ։ Հովհաննես Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Լիահույս ենք, որ AXA ընկերության համար սա կլինի հաջողության առաջին քայլերից մեկը՝ հետագա ավելի մեծ ծրագրերից առաջ»,- ասաց ԿԲ փոխնախագահը։Բուժօգնության նոր հնարավորություններ՝ Հայաստանից դուրսՆաիրի ինշուրանսի եւ AXA ապահովագրական ընկերության համագործակցության հուշագիրը ստորագրվել էր 2025 թվականին։ Նաիրի ինշուրանս ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք հենց այդ ժամանակ գիտեին, որ համագործակցությունն իրենց համար զարգացման նոր ուղի, միջազգային նոր ստանդարտների ներդրում եւ ապահովագրողի պատասխանատվության նոր տեսակ է, որն ընկերությունը պետք է ստանձնի իր հաճախորդների առջեւ՝ առողջապահական ավելի բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար։ Մանե Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այսօր ավելի քան 50 հազար մարդ մեզ է վստահել ամենաթանկը՝ իր եւ իր ընտանիքի առողջությունը։ Մեր թիմն այս տարիների ընթացքում արել է ամեն ինչ, որ առողջության ապահովագրություն ունեցողներին ուղեկցեն վստահություն, հանգստությունը եւ ապահովությունը։ Մեզ հետ Հայաստանում մշտապես հասանելի են եղել լավագույն բուժհաստատությունների լավագույն մասնագետներն ու բարձրակարգ բուժծառայությունները։ Հիմա արդեն այս ամենը հնարավոր է ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրի սահմաններից դուրս»,- ասաց Մանե Մարտիրոսյանը։AXA health international-ի համագործակցությունների եւ վերաապահովագրության զարգացման գծով ղեկավար Լյուդովիկ Լամբոլեզն էլ ասաց, որ իրենք Հայաստանին տալիս են իրենց 40 տարվա միջազգային առողջության ապահովագրության համակարգի փորձը, նաեւ Նաիրի ինշուրանսին աջակցում են իրենց փորձագետների խորհրդատվությամբ, ինչպես նաեւ իրենց բժիշկ–մասնագետների հետ համագործակցությամբ։ Լյուդովիկ Լամբոլեզը Լուսանկարը՝ Մեդիամաքս «AXA-ն բավականին ընտրողաբար է մոտենում գործընկեր երկրների, ընկերությունների հետ համագործակցությանը: Ավելի քան համոզված էինք, որ «Նաիրի»-ի հետ համագործակցությունը չի կրելու կարճաժամկետ բնույթ, այն ունենալու է զարգացման երկարաժամկետ ուղի։ Մենք սատարելու ենք նաեւ, որ Հայաստանին հասանելի դառնան այն ծառայությունները, որոնց կարիքը շուկան կունենա»,- նշեց Լյուդովիկ Լամբոլեզը:Ծառայությունների փաթեթը՝ 50+ երկրում բուժօգնության հնարավորությամբ Նաիրի ինշուրանսի գործադիր տնօրենը հայտնեց, որ միջազգային առողջապահական ապահովագրության ծրագիրը մշակվել է՝ վերլուծելով Նաիրի ինշուրանսի առողջապահական պորտֆելի փորձը եւ ՀՀ քաղաքացիների ու Հայաստանում կացության կարգավիճակ ունեցողների պահանջմունքներն ու կարիքները։ Մանե Մարտիրոսյանը, Օլիվիե Դըկոտինյին, Լյուդովիկ Լամբոլեզը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ծրագիրը ՀՀ քաղաքացիներին եւ Հայաստանում կացության իրավունք ունեցողներին հնարավորություն է տալիս հասանելիություն աշխարհի լավագույն բժշկական ծառայություններին՝ AXA-ի բժշկական մատակարարների համաշխարհային ցանցի միջոցով։ Ամբողջ գործընթացը կազմակերպվում է հայալեզու աջակցման կենտրոնի եւ անհատական մենեջերի միջոցով։ Ծրագիրն ապահովում է բուժծառայությունների հասանելիություն ավելի քան 50 երկրում, 24/7 ձեւաչափով անհետաձգելի բուժօգնություն, հեռավար բժշկություն, բազմալեզու աջակցություն, բժշկի եւ կլինիկայի ինքնուրույն ընտրություն, ծածկույթ՝ ոչ միայն արտակարգ, այլեւ պլանային բուժման համար։ Ծրագրի շրջանակում տրամադրվում են մի շարք ծառայություններ՝ տարեկան կանխարգելիչ բուժզննում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, տարեկան 1 անգամ աշխարհի առաջատար բուժհաստատություններից մեկում ամբողջական կանխարգելիչ բուժզննում, հիվանդանոցային բուժզննում (վիրահատություններ, շտապ ծառայություններ, ինտենսիվ խնամք), տրվում է դեղորայքի ծախսերի հատուցում, ինչպես հիվանդանոցային, այնպես էլ ամբուլատոր պայմաններում դեղամիջոցների նշանակումների համար։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հասանելի են նաեւ ամբուլատոր ծառայություններ (ընդհանուր եւ մասնագիտացված խորհրդատվություններ, ախտորոշիչ հետազոտություններ):Ծրագիրը տալիս է նաեւ մասնագիտացված բուժման հնարավորություն մի շարք ոլորտներում. օնկոլոգիայում՝ ապահովելով քաղցկեղի ամբողջական բուժում, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, հոգեկան առողջության ոլորտում՝ հոգեբույժի, հոգեթերապեւտի ծառայություններով,օրթոպեդիայում՝ ծածկելով կոտրվածքների բուժման եւ վիրահատությունների կարիքները, իսկ սրտաբանությունում՝ սիրտ-անոթային խնդիրների ախտորոշման եւ բուժման հնարավորությունը։Գործում է նաեւ արտակարգ բժշկական տարհանում՝ ապահովելով օդային տարհանում եւ անվտանգ վերադարձ՝ բարդ դեպքերում։Ապահովագրական ծածկույթի երեք պլանԾրագրի շրջանակում առաջարկվում է ապահովագրական ծածկույթի երեք տարբեր պլան. Plan A՝ տարեկան մինչեւ 1 մլն դոլար առավելագույն հատուցմամբ, Plan B՝ մինչեւ 750 հազար դոլար եւ Plan C՝ մինչեւ 500 հազար դոլար սահմանաչափով։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ապահովագրական ծածկույթը հնարավոր է ընտրել նաեւ ըստ տարածքի՝ ամբողջ աշխարհում, ամբողջ աշխարհում՝ բացառությամբ ԱՄՆ-ի եւ Կանադայի, կամ Հայաստան եւ Եվրոպա տարբերակներով։ Ծրագրից կարող են օգտվել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատները․ ընկերությունների համար նախատեսված են կորպորատիվ փաթեթներ՝ աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների ապահովագրման հնարավորությամբ, իսկ 18-65 տարեկան անձանց համար հասանելի են անհատական ծրագրեր։Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 531