Իդրամով հնարավոր չի լինի վճարել «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների համար

26.01.2026 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #Վիվա Արմենիա
2026 թվականի փետրվարի 1-ից «Իդրամ» հարթակներով այլեւս հնարավոր չի լինի վճարումներ կատարել «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների համար:

«Իդրամ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս փոփոխությունը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու որոշմամբ։ 

Արդյունքում, «Վիվա Արմենիա» ծառայությունների դիմաց վճարումները չեն ընդունվի՝ 

•    Idram&IDBank հավելվածով,
•    Իդրամի տերմինալներով, 
•    IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, 
•    ⁠Idram Junior հավելվածով

««Իդրամ» ընկերության համար առաջնահերթ է իր օգտատերերին ապահովել կայուն, անվտանգ եւ որակյալ ծառայություններով, ուստի կանխավ տեղեկացնում ենք այս փոփոխության մասին եւ խնդրում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին տվյալ ծառայությունների համար վճարումներ կատարել այլ հասանելի եղանակներով»,- ասվում է հաղորդագրությունում:

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1089
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW