Սյունիքի մարզի Հեղհեր գյուղում գործում է փոքր արտադրամաս՝ ԱվանԳարդ Հեղհեր ՍՊԸ-ն։ Ընտանեկան ավանդույթներով եւ յուրօրինակ տեխնոլոգիայով աշխատող արտադրամասը շուրջ մեկ տասնամյակ է, ինչ զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ։Սկզբնական շրջանում այստեղ արտադրվում էր մեկ տեսակ պանիր՝ Չանախ։ Ժամանակի ընթացքում տեսականին աստիճանաբար ընդլայնվել է։ Վերջին հինգ տարիներին ընկերությունը կարողացել է ձեւավորել իր մշտական շուկան, եւ այսօր արտադրանքը հիմնականում իրացվում է Սյունիքի մարզում։Արտադրամասում նշում են, որ առաջիկա տարիներին նպատակ ունեն ոչ միայն մեծացնել արտադրանքի տեսականին՝ սկսելով արտադրել նաեւ յոգուրտ, թթվասեր եւ կաթնաշոռ, այլեւ արտադրանքը ներկայացնել նաեւ Հայաստանի այլ մարզերում։ Այդ ճանապարհին, ինչպես ասում են, ամենակարեւոր հարցերից մեկը ֆինանսական գործընկերոջ ընտրությունն է՝ հատկապես սեզոնային արտադրության պայմաններում։Ընկերության հիմնադրումից ի վեր բիզնեսի կողքին է եղել Կոնվերս Բանկը։ Արտադրամասի ներկայացուցիչների խոսքով՝ Converse Trusted վերաֆինանսավորման բիզնես վարկը հնարավորություն է տվել վերանայել պարտավորությունները, թեթեւացնել վճարումների բեռը եւ օգտվել վճարումների ճկուն գրաֆիկից։ Կոնվերս Բանկի բիզնես ֆինանսավորման շնորհիվ ձեռք են բերվել նոր սարքավորումներ, արեւային պանելներ, որոնք օգնել են նվազեցնել ընթացիկ ծախսերը եւ ավելի արդյունավետ կազմակերպել արտադրական գործընթացը։ Արտադրամասում նշում են, որ նման լուծումները թույլ են տալիս բիզնեսին կենտրոնանալ հիմնականի՝ արտադրանքի որակի եւ զարգացման վրա։Այսօր «ԱվանԳարդ Հեղհեր» ՍՊԸ-ն շարունակում է իր գործունեությունը՝ քայլ առ քայլ ընդլայնելով հնարավորությունները եւ պահպանելով ընտանեկան արտադրության բնույթը։ Իսկ վերաֆինանսավորման բիզնես վարկը դարձել է այն գործիքներից մեկը, որը թույլ է տվել այդ ճանապարհը անցնել ավելի հանգիստ եւ կանխատեսելի պայմաններում։Տեսանյութն՝ այստեղԿոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 430