Ի՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBank-ի խորհուրդները

26.01.2026 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idram&IDBank #Հունվարի 28
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է, եւ թեեւ այն պաշտոնապես չի ընդունվել որպես «տղամարդկանց օր», բայց մի լուռ համաձայնությամբ բոլոր կանայք ուզում են իրենց կյանքի սիրելի ու կարեւոր տղամարդկանց այդ օրը հատուկ ուշադրության արժանացնել եւ շնորհավորել։ 

Անգամ երբ շատ լավ եք ճանաչում այն տղամարդուն, ում նվեր պիտի ընտրեք, միշտ հայտնվում եք «ի՞նչ նվիրեմ» հարցի առաջ, չգիտեք՝ որտեղից սկսել։ Idram&IDBank-ը որոշել են մի քանի գաղափարով օգնել ձեզ։ 

Նվիրեք էմոցիաներ

Հատկապես, երբ անցել եք «իրային նվերների» բոլոր փուլերը, եւ նա սպասում է որեւէ դասական նվերի, էմոցիաներն ամենաիրական անակնկալը կլինեն։ Թատրոնի, համերգի ու երկար սպասված որեւէ ֆիլմի տոմսեր գնեք, նվիրեք նոր փորձառություն, ժամանակը տարբերվող անցկացնելու հնարավորություն։ Իսկ բազմաթիվ միջոցառումների մեջ հեշտ կողմնորոշվելու համար կարող եք Idram&IDBank հավելվածի «Տոմսեր» բաժնում գտնել համերգներից մինչեւ օպերա եւ բալետ բոլոր կարեւոր միջոցառումների տոմսերը։

Նվիրեք տեխնիկա 

Մենք գիտենք, որ շատ տղամարդիկ հատուկ հետաքրքրված են տեխնիկայով․ երբեմն պետք է ընդամենը տեսնել նրանց աշխատասեղանը՝ բացառիկ ստեղնաշար, յուրահատուկ մկնիկներ, միանգամից մի քանի էկրան համակարգչին միացված, PlayStation-ի վահանակներ եւ այսպես շարունակ։ Ընտրությունը պարզ է․ գնալ տեխնիկայի խանութ ու գտնել այն, ինչ իսկապես եւ՛ անհրաժեշտ է, եւ՛ շատ կուրախացնի։ Իհարկե, հասկանում ենք, որ հունվարը բարդ ամիս է, հատկապես Նոր տարվա խառնաշփոթից հետո, դրա համար առաջարկում ենք Rocket Line-ով վճարման տարբերակը։ Գնեք նվերը հիմա, ուրախացրեք նրան, վճարեք հետո՝ մաս-մաս, հատկապես Rocket Line 0%-ով վճարելու դեպքում ոչ մի հավելյալ դրամ չեք ծախսի։

Նվիրեք նվեր քարտ

Շատերին թվում է, թե նվեր քարտը պարզապես «վերջին պահին» ընտրված նվեր է եւ քիչ մտածված, բայց իրականում այն լավագույն տարբերակն է, հատկապես, երբ բարդ է կողմնորոշվելը։ Վստահեցնում ենք՝ շատ տղամարդիկ սիրով կընդունեն իրենց սիրելի խանութների, բրենդների նվեր քարտերն ու կգտնեն իրենց հարմար լավագույն նվերը։ Այս ամենը մի քանի հպումով կարելի է կազմակերպել idplus հավելվածում, գնել առցանց նվեր քարտ ու անգամ պարզապես idplus նվեր քարտ, որը չի սահմանափակի խանութների եւ վաճառակետերի ցանկը։ Ստացողը այդ նվեր քարտով կարող է վճարել բոլոր այն տեղերում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարելու հնարավորություն, այսինքն Հայաստանի շուրջ 26․000 ֆիզիկական եւ 1000+ առցանց վաճառակետերում։ 

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 908
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW