Ներդրումային-քաղաքաշինական «Ռենշին» ընկերությունը սահմանում է նոր նշաձողեր, հանդես գալիս նոր նախաձեռնություններով եւ ապագայի տեսլականներով։Ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Անի Մավյանը նշել է, որ «Ռենշին» ընկերության «ապրելակերպ փոխող նախագծերը նոր խոսք են քաղաքաշինության հայաստանյան շուկայում»։«Մեր առանցքային երեք՝ Artlife Kempinski Residences, Skyline եւ WTCY նախագծերից յուրաքանչյուրը նոր չափորոշիչ է ոլորտում եւ զարգացման նոր ուղղություն։Իրականացվող նախագծերից ամենաբարդը, թերեւս, Skyline-ն է՝ իր բարդ, ինքնաբավ էկոհամակարգով եւ բոլորովին նոր՝ «քաղաք քաղաքում» կոնցեպտով, 5 երկնաքերով, ընդարձակ կանաչապատ տարածքով, ջրային հատվածներով եւ ժամանակակից մարդու կյանքի, միջավայրի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով։ Նախորդ տարի տեղի ունեցավ թաղամասի առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը, եւ աշխարհահռչակ ընկերությունների հետ գործընկերությամբ՝ մեկնարկեց թաղամասի շինարարությունը։ Նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտասահմանյան ներդրումների տեսանկյունից»,- ասել է «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրենը:Նրա խոսքով՝ ArtLife Kempinski Residences Yerevan-ը փոխում է բնակելի անշարժ գույքի մասին պատկերացումները Հայաստանում։ «Այստեղ նոր, միջազգային ստանդարտներ են սահմանվում անշարժ գույքի սպասարկման, կառավարման եւ կյանքի որակի մասով։ Եվ այդ ամենը 300 էջից բաղկացած տեխնիկական չափորոշիչներ սահմանող փաստաթղթով, որոնց խստագույն պահպանմամբ՝ այս տարի համալիրը կհանձնվի շահագործման։Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւանը պետական-մասնավոր համագործակցությամբ իրականացվող խոշորագույն նախագիծ է Հայաստանում։ Նախագծի իրականացման եւ կառավարման գործընթացում եւս ներգրավված են համաշխարհային հեղինակություն ունեցող խոշոր ընկերություններ։ Նախագծի իրականացմամբ՝ Հայաստանն իր ուրույն տեղը կզբաղեցնի համաշխարհային տնտեսական քարտեզում՝ ներգրավելով նոր, մասշտաբային ներդրումներ, ստեղծելով աշխատատեղեր, բացելով նոր հնարավորություններ հայաստանյան բիզնեսի համար»,- ասել է Անի Մավյանը:Նա նշել է, որ «Ռենշինը» շարունակում է իր հավակնոտ ծրագրերը՝ նոր ուղղություններ բացելով եւ շարունակելով Հայաստան բերել միջազգային լավագույն փորձն ու գիտելիքը: «Առաջիկա ծրագրերից է լիովին ավտոմատացված, հատուկ ռեժիմներով պահեստների ստեղծման նախագիծը։ Հայաստանում առկա կարիքների գնահատումն ու միջազգային լավագույն փորձը թույլ կտան ստեղծել ենթակառուցվածք՝ ձեւավորելով տնտեսության բոլորովին նոր ճյուղ։ Այս պահին բանակցություններ են ընթանում միջազգային խոշոր, կայացած պահեստային-լոգիստիկ ընկերությունների հետ՝ նախագիծն իրականացնելու նպատակով»,- ավարտել է խոսքը «Ռենշին» ընկերության ռազմավարական զարգացման տնօրենը:Ավելի վաղ «Ռենշին» ընկերությունը հայտարարել էր պարտատոմսերի տեղաբաշխման մասին (տեղաբաշխող՝ «Ամերիաբանկ»)։ Tweet Դիտում՝ 1027