«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։«Ռենշին»-ն ավելի քան 24 տարվա պատմություն ունեցող քաղաքաշինական-ներդրումային ընկերություն է, որը գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1 միլիոն քմ բարձրակարգ կառուցապատում։ Ընկերությունը միջազգային հեղինակավոր գործընկերների հետ համատեղ իրականացնում է մի շարք խոշոր նախագծեր, այդ թվում՝ Artlife Kempinski Residences, Skyline, WTCY։«Նման գործիքների կիրառումը նպաստում է կապիտալի շուկայի եւ իրական սեկտորի միջեւ ինստիտուցիոնալ կապի ամրապնդմանը, որտեղ ներդրումային ռեսուրսներն ուղղվում են իրական ակտիվների ստեղծմանը եւ երկարաժամկետ տնտեսական արժեքի ձեւավորմանը։ Ռենշինի կողմից թողարկվող պարտատոմսերը ոչ միայն ներդրումային հնարավորություն են, այլեւ` քաղաքաշինության ոլորտում ֆինանսավորման այլընտրանքային գործիքների կիրառության ընդլայնման կարեւոր խթան, որը կարող է նպաստել ներդրումային միջավայրի ակտիվացմանը»,- ասել է Ռենշինի ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը:Թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծրագրային ծավալը կազմում է 10 միլիարդ ՀՀ դրամ, որի շրջանակում թողարկվել է պարտատոմսերի 3 սերիա՝ ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով. • Սերիա 1 - 2,300,000,000 ՀՀ դրամ, 12% արժեկտրոնային եկամտաբերություն, 3 տարի շրջանառության ժամկետ• Սերիա 2 - 10,000,000 ԱՄՆ դոլար, 8% արժեկտրոնային եկամտաբերություն, 3 տարի շրջանառության ժամկետ• Սերիա 3 - 10,000,000 ԱՄՆ դոլար, 8․5% արժեկտրոնային եկամտաբերություն, 5 տարի շրջանառության ժամկետՄեկ պարտատոմսի անվանական արժեքը դրամային պարտատոմսերի դեպքում կազմում է 1,000,000 ՀՀ դրամ, իսկ դոլարային պարտատոմսերի դեպքում` 10,000 ԱՄՆ դոլար: Ձեռքբերման նվազագույն քանակը դրամային պարտատոմսերի դեպքում 10 հատ է, դոլարային պարտատոմսերի դեպքում` 2 հատ: Բոլոր սերիաների դեպքում արժեկտրոնների վճարման պարբերականությունը 6 ամիս է: Պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածն է 2026 թվականի փետրվարի 2-ից մինչ 2026 թվականի մայիսի 29-ը ներառյալ:Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որեւէ մասնաճյուղ եւ լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձեւն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։Տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրի, թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակին եւ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի եւ առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաեւ դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում:«Ռենշին» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հունվարի 21-ի թիվ 1/29 Ա որոշմամբ: Tweet Դիտում՝ 364