Կայացել է «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչը

01.12.2014 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Շաբաթ եւ կիրակի օրերին` նոյեմբերի 29-30 ՎՏԲ-Հայաստան Բանկի տարբեր ստորաբաժանումների ու մասնաճյուղերի միջեւ անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը:

Մրցաշարի արդյունքում երրորդ տեղը զբաղեցրեց բանկի Փոքր բիզնեսի վարչության թիմը, երկրորդ տեղը` Մանրածախ վաճառքների բաժնի ապառիկ վարկավորման խմբի թիմը: Մրցաշարի հաղթողն ու ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթակիր դարձավ Բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի եւ Գործառնական դեպարտամենտի միացյալ թիմը:

Թիմերին երկրպագելու էին եկել բանկի աշխատակիցները Երեւանից ու Հայաստանի շրջաններից:

Լավագույն ռմբարկու ճանաչվեց 17 գոլի հեղինակ դարձած Փոքր բիզնեսի վարչության պետ Խաչիկ Ներկարարյանը:

Մրցաշարի բոլոր մրցանակակիրները ստացան նվերներ կազմակերպիչներից:

Դիտում՝ 3600

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW