Հաջորդ տարի Հայաստանը կարող է ստանալ հինգերորդ կարգը Moody’s-ի վարկանիշում, կարծում է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը

26.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 26 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանն արդեն իսկ հաջորդ տարի կարող է ստանալ հինգերորդ կարգը Moody’s-ի վարկանիշում, հույս է հայտնել ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ “դա կլինի ամենաբարձր վարկանիշը տարածաշրջանում, եւ Հայաստանն ունի այն ստանալու բոլոր հնարավորությունները”:

Համեմատելով Fitch եւ Moody’s գործակալությունների` Հայաստանին շնորհած վարկանիշները, Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ Fitch-ը կատարել է միայն բանկային հատվածի հետազոտություն, իսկ Moody’s-ը հետազոտել է նաեւ հայկական հինգ առաջատար ընկերությունների գործունեությունը:

Fitch գործակալությունը հունիսի սկզբին Հայաստանին շնորհել էր BB- սուվերեն վարկանիշը, իսկ հուլիսի 24-ին Moody’s-ը Հայաստանին շնորհեց Ba2 (վեցերորդ կարգ) վարկանիշը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9311
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW