Լիզինգը, որպես ֆինանսական գործիք, վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանի ֆինանսական ոլորտում: Այն շատերի համար հիմնական միջոցների ձեռքբերման ճկուն եւ հարմար տարբերակ է դարձել:Banks.am-ի հետ զրույցում «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Սուրեն Մանուչարյանը խոսել է լիզինգի առանձնահատկությունների եւ այս ոլորտում ընկերության ծրագրերի մասին, ինչպես նաեւ կարեւորել է լիզինգի դերն արագ զարգացող տնտեսության պայմաններում:Լիզինգն՝ այլընտրանքային եւ ցանկալի գործիքԼիզինգն, ի տարբերություն վարկի, այլընտրանքային ճկուն, հարմար եւ հուսալի ֆինանսական գործիք է, որը հնարավորություն է ընձեռնում հաճախորդներին առանց գրավի ու մեծ ներդրումների ձեռք բերել հիմնական միջոցներ, գույք, օգտագործել դրանք ու ստանալ եկամուտներ։ Լիզինգի առաջնային առավելությունն այն է, որ միջինում 20% կանխավճար կատարելով, լիզինգառուները հնարավորություն են ունենում ձեռք բերել ցանկալի գույք եւ լիզինգի ժամկետի ավարտին դառնալ այդ գույքի սեփականատեր: Նրանք նաեւ հնարավորություն են ստանում օգտվել հարկային արտոնություններից, օրինակ՝ իրականացնել ԱԱՀ հաշվանցումներ։ Լիզինգը ֆինանսական կառույցների համար նույնպես ցանկալի գործիք է վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման տեսանկյունից։Բացի այդ, լիզինգը թույլ է տալիս օգտվել տարատեսակ պետական ֆինանսական ծրագրերից (սուբսիդիա) եւ ֆոնդերից։Ռազմավարության մշակումն ու լիզինգի գործարկումը Մենք առաջարկում ենք լայն գործիքակազմ բիզնեսի ամենատարբեր ֆինանսական կարիքները հոգալու համար՝ սկսած տարբեր նպատակայնության եւ ժամկետայնության վարկավորումից մինչեւ լիզինգ: Սուրեն Մանուչարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Լիզինգային գործիքները զարգացնելու եւ հասանելիությունն ընդլայնելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերին ընկերությունն անդամակցեց ՀՀ Լիզինգատուների ասոցիացիային։ Ամիսներ անց «Նորման Կրեդիտ»-ում ձեւավորվեց լիզինգի բաժինը եւ որպես նոր ֆինանսական գործիք ներդրվեց լիզինգի ծառայությունը։ Լիզինգային ծառայություն մատուցելու ճանապարհին հաճախորդների շրջանում իրականացվեց ծավալուն ուսումնասիրություն, հավաքագրված տվյալների հիման վրա մշակվեց ռազմավարությունը: Մեր ծառայություններն ու դրանց մատուցման եղանակները լինելու են առավել նպատակային, անհատականացված եւ ուղղված հաճախորդների սպասարկման բարելավմանը:Լիզինգային լուծումներ՝ համընթաց արագ զարգացող տնտեսությանըԱյսօրվա դինամիկ զարգացող աշխարհում ֆինանսավորման ճկուն լուծումները չափազանց կարեւոր են։ «Նորման Կրեդիտ»-ն առաջարկում է այնպիսի լիզինգային լուծումներ, որոնք կհամապատասխանեն յուրաքանչյուր հաճախորդի անհատական պահանջներին:Թեպետ լիզինգը «Նորման Կրեդիտ» ընկերությունում նոր ծառայություն է, այնուամենայնիվ բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել հաճախորդների շրջանում: Դա հնարավորություն է ընձեռնում եւս մեկ ուղղությամբ կատարելագործվել եւ մատուցել ֆինանսական ծառայություններ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մենք առաջարկում ենք օգտագործել ֆինանսական լիզինգի հնարավորությունները, ձեռք բերել սարքավորումներ եւ արտադրական միջոցներ, ինչը կավելացնի տնտեսվարողների արտադրողականությունը, արդյունավետությունը եւ կօգնի համընթաց լինել արագ զարգացող տնտեսությանը: Ակնկալում ենք, որ մեր նոր ծառայությունը կարճ ժամանակահատվածում հասանելի կդառնա հաճախորդներին։«Նորման Կրեդիտ»-ում կարեւորում են հաճախորդի նախընտրելի միջավայրում սպասարկումը եւ ֆինանսավորում ստանալու հնարավորությունը:Այսպես՝ ընկերությունն ունի վեց մասնաճյուղ. չորսը՝ Երեւանում, մեկական մասնաճյուղ՝ Գյումրի եւ Վանաձոր քաղաքներումLeasing EXPO 2024-ին ընդառաջԱպրիլի 12-14-ը Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում տեղի կունենա «Բոլոր սարքավորումները մեկ հարթակում Leasing EXPO 2024» ամենամյա խոշոր ցուցահանդեսը, որին «Նորման Կրեդիտ»-ը կմասնակցի առանձին տաղավարով։ Ուրախ կլինենք տեղում շփվել առկա եւ հավանական հաճախորդների հետ, պատասխանել հարցերին եւ առաջարկել շահավետ լուծումներ:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Հոդվածը պատրաստվել է ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համագործակցությամբ Tweet Դիտում՝ 4405