Կարեն Խաչատրյան. «Թաղանթապատումն ավտոմեքենայի այլընտրանքային ապահովագրություն է»

30.03.2023 | 22:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
# «Խաչատրյան» ընկերությունների խումբ #«ԼԵՈ 1»
Հայաստանում ավտոխնամքի ծառայությունների մատուցման նոր մշակույթի եւ ավտոմեքենաների պաշտպանիչ թաղանթապատման նորամուծությունների մասին զրուցել ենք «Խաչատրյան» ընկերությունների խմբի համահիմնադիր, «ԼԵՈ 1» ավտոսպայի համահիմնադիր Կարեն Խաչատրյանի հետ։

- Պարոն Խաչատրյան, շուրջ 20 տարի է, ինչ ավտոխնամքի ծառայությունների ոլորտում եք։ Կկիսվե՞ք Ձեր փորձառությամբ եւ անցած ճանապարհով։

- Երբ 2000-ականների սկզբին սկսեցինք ավտոլվացման ծառայություններ մատուցել, այդ ժամանակ ոլորտն այսօրվանից շատ էր տարբերվում. Հայաստանում ավտոլվացման մշակույթը դեռ նոր էր զարգանում, անգամ չկային ավտոլվացման, ավտոխնամքի որակյալ նյութեր։ Ես եւ եղբայրս՝ Արթուր Խաչատրյանը առաջին իսկ օրվանից մենք մեր առջեւ խնդիր դրեցինք մատուցել միայն որակյալ ծառայություններ, որը նաեւ ենթադրում էր որակյալ պրոդուկտների օգտագործում եւ սպասարկման նոր մոտեցումների կիրառում։ Մեր հաճախորդները պահանջկոտ ու հետեւողական են իրենց մեքենաների խնամքի հետ կապված ծառայությունների հարցում, ուստի բարձրակարգ սպասարկում ապահովելու համար մենք տարեց տարի բազմազանեցնում էինք մեր ծառայություններն ու պրոդուկտները։

20 տարի առաջ մենք սկսել ենք մեր բակի փոքր ավտոտնակից եւ մեր ամբողջ ջանքերը ներդրել զարգանալու համար։ Մի քանի տարի անց տեղափոխվեցինք Կենտրոն համայնք. արդեն բավականին հմտացել էինք։ Սկսեցինք նաեւ մեքենայի խնամքի միջոցների տեղական արտադրություն։ 2018 թվականին, բացեցինք «ԼԵՈ 1» ավտոսպան, որի տարածքը հնարավորություն տվեց կատարելու տեխնիկական վերազինումներ, ներկայանալ ավելի նորարար ծառայություններով։



- Կմանրամասնե՞ք՝ «ԼԵՈ 1»-ն ի՞նչ նորարար ծառայություններ է առաջարկում ավտոմեքենայի խնամքի համար։

- Միշտ փնտրել ու Հայաստան ենք բերել լավագույն փորձը, նյութերն ու արտադրանքը։ Ներդրեցինք նաեւ սպասարկման նոր մշակույթ։ Հաճախորդին մեզ մոտ դիմավորում է մենեջերը, միասին ընտրում են ծառայությունները, մուտքագրում են համակարգիչ, հետո արդեն համապատասխան մասնագետներն իրականացնում են սպասարկումը։

«ԼԵՈ 1-ը» ավտոսպա է, քանի որ մեքենայի խնամքի համալիր ծառայություններ է առաջարկում. ավտոլվացում, շարժիչի լվացում, փայլեցում, վաքսապատում, քիմմաքրում, ապակիների, սրահի, արտաքին դետալների ու ամբողջական մեքենայի թաղանթապատում։

«ԼԵՈ 1»-ը հագեցած է նորագույն սարքավորումներով, ավտոմատացված համակարգերով։ Օրինակ՝ ավտոշամպունի եւ վաքսի կոնցենտրացիան կատարվում է ավտոմատ ձեւով հատուկ հաշվարկների հիման վրա, ինչը բացառում է մարդկային գործոնի արդյունքում նյութերի սխալ չափաբաժինների ընտրությունը։ Մեր մյուս նորամուծությունը չորացման անվնաս համակարգի ներդնումն է, որի միջոցով մեքենաները լվացումից հետո հատուկ տաղավարում անցնում են 90% չորացում։ Կտորներով հեռացվում են միայն մնացորդ կաթիլները։ Չորացման համակարգերը ոչ միայն արագացնում են ավտոմեքենան լվանալու գործընթացը, այլեւ այն անվնաս են դարձնում։ Որքան մեքենայի հետ մարդկային շփումը քիչ է, այնքան մեքենան զերծ է մնում լրացուցիչ քերծվածքներից։

- Ավտոխնամքի համաշխարհային պրակտիկայում ընդունված նորարարություններից է թաղանթապատումը։ Կպատմե՞ք՝ ինչ է իրենից ենթադրում այն։

- Ճիշտ եք, մեքենան պաշտպանող թաղանթապատման մշակույթն ու տեխնոլոգիաները նոր են եւ ամբողջ աշխարհում ունեն ընդամենը 10 տարվա պատմություն։ Առաջին սերնդի թաղանթները վինիլային էին, որոնք հետագա խնամքի տեսանկյունից դժվարություններ էին առաջացնում եւ ամրությամբ աչքի չէին ընկնում։ Հիմա արդեն պոլիուրիտանի հիմքով են, որոնք վինիլներից տասն անգամ ավելի ամուր են, ունեն 200 միկրոն հաստություն։ Դրանց գործարանային երաշխիքը տասը տարի է, բայց փորձը ցույց է տալիս, որ շատ ավելի երկար են ծառայում։



Մենք իրականացնում ենք տարբեր տեսակի ավտոմեքենաների թաղանթապատում՝ ամերիկյան եւ եվրոպական արտադրության բարձրակարգ նյութերով ու ժամանակակից սարքավորումներով։ «ԼԵՈ 1»-ը պրեմիում դասի մեքենայի պաշտպանիչ թաղանթներ արտադրող ամերիկյան STEK Automative ընկերության էքսկլյուզիվ գործընկերն ու ներկայացուցիչն է Հայաստանում։

Ի դեպ, կատարում ենք ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մակերեսների թաղանթապատում, քանի որ դրանց միջոցով մեքենան պաշտպանված է լինում նուրբ մանրախճի, ավազի վնասվածքներից, քերծվածքներից, քարերի հարվածներից, ծառերի խեժից, թռչունների արտաթորանքներից եւ այլ վնասակար նյութերից։ Թաղանթներն ունեն հիդրոֆոբ հատկություն, այսինքն` ջուրն ու կեղտը թաղանթների վրա չեն մնում։ Այսինքն՝ թաղանթապատումը մեքենան ավելի մաքուր է պահում։ Թաղանթներն ունեն նաեւ քերծվածքները վերականգնող հատկություն. ամռանն արեւի ջերմությունից արտաքին շերտն ինքնավերականգնվում է։

Շատ պահանջված եւ ակտուալ է դարձել մեքենայի սրահի թաղանթապատումը, քանի որ նոր սերնդի բոլոր մեքենաներն ունեն մոնիտորներ, սենսորային համակարգեր, եւ մարդու ձեռքի հպման արդյունքում վնասվում են։ Հնարավոր է նաեւ մասնակի կամ հատվածային թաղանթապատում։ Ի դեպ, մենք թաղանթապատումն իրականացնում ենք պլոտեր սարքի միջոցով, որն էլ ավելի անվնաս է դարձնում գործընթացը։ Համակարգչային ծրագրում տրվում է գծագիրը, դուրս է գալիս կոնկրետ հատվածի եզրագծային չափով դետալացված թաղանթն ու փակցվում։ Մեքենային ոչ մի տեսակի կտրող գործիք չի դիպչում թաղանթապատման ընթացքում։



Մյուս նորամուծությունը դիմապակիների թաղանթապատումն է արտաքինից, որը դրանք պաշտպանում է ճաքերից։ Ժամանակակից մեքենաների դիմապակիները բավականին թանկարժեք են, քանի որ դրանց վրա սենսորներ, ռադարներ են տեղադրված, եւ ապակու վնասվելու դեպքում դրանց փոխելը բավականին ծախսատար է։ Իսկ պաշտպանիչ թաղանթները, մեկ տարի կարող են լիարժեք պաշտպանել դիմապակին։ Պաշտպանությունը մեկ տարի է, քանի որ խոզանակներից թաղանթները մաշվում են։ Ապակիների համար ունենք ցանկացած աստիճանի մգեցման թաղանթներ՝ ուլտրամանուշակագույն եւ ինֆրակարմիր ճառագայթներից պաշտպանող, ջերմամեկուսիչ, ջերմակլանիչ հատկություններով եւ այլն։ Ունենք դեկորատիվ թաղանթներ՝ կարբոնային կամ սեւ գույնի տեքստուրայով, որոնք պաշտպանությունից բացի նաեւ ցանկալի գույն կամ տեսք են հաղորդում։ Օրինակ, դրանց միջոցով հնարավոր է կողային հայելիների նիկելապատ արծաթագույն եզրերը դարձնել սեւ կամ փոխել մեքենայի սրահի որեւէ հատվածը, մգացնել մեքենայի լուսարձակները՝ առանց ազդելու լուսաթափանցելիության վրա։

- Ինչու՞ է կարեւոր թաղանթապատումը, որո՞նք են ակնհայտ առավելությունները։

- Կարելի է ասել, որ թաղանթապատումը ավտոմեքենայի այլընտրանքային ապահովագրություն է։ Հաշվի առնելով, որ մեքենան թաղանթապատելուց հետո տասը տարի անց էլ նույն թարմությունն ու փայլն է ունենալու, հետեւաբար, կարծում եմ, որ այն մեքենայի երկարակեցության համար կարեւոր է։ Հատկապես հիմա, երբ ամեն անհաջող կայանման դեպքում կարող է մեքենան վնասվել, իսկ ամեն վնասվածքի չեզոքացումը լրացուցիչ ռեսուրսներ է պահանջում։ Մենք հիմա ապահովագրական ընկերությունների հետ քննարկում ենք նաեւ ավտոտրանսպորտային միջոցների ԿԱՍԿՈ ապահովագրության դեպքում թաղանթապատման ծառայության փոխհատուցման ներառում, եթե մեքենան թաղանթապատված է։
Դիտում՝ 48572
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW