ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամփոփում՝ 2021թ. 9 ամիսների կտրվածքով

22.10.2021 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#RUMELS Management Solutions #բանկեր #ցուցանիշներ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի բանկային համակարգի, 2021թ. առաջին 9 ամիսների արդյունքների ամփոփում RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում՝ բացառիկ հիմունքներով:

RUMELS Management Solutions ընկերությունը 2013թ. հիմնել է Ռուբեն Մելիքյանը: Վերջին 22 տարիների ընթացքում նա զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր, հանքաարդյունաբերություն եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է եւ Oxford համալսարանի շրջանավարտ (Executive MBA):



Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները` 2021թ. առաջին 9 ամիսների ժամանակահատվածի համար:

Զուտ շահույթ

- 2021 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 66.3 մլրդ ՀՀ դրամ, ինչը 7.7 մլրդ ՀՀ դրամով կամ 13.2%-ով ավել է 2020 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում գրանցած արդյունքից։



Վարկային պորտֆել

- Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2021թ. առաջին 9 ամիսների ընթացքում նվազել է 2.9%-ով։

- Առ 30.09.2021թ., ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 3.927 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 57%-ը։

- Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։



- Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Հայբիզնեսբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Կոնվերս Բանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 62%-ը:

- Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 16.8%:



Հաճախորդների ընթացիկ հաշիվներ եւ ավանդներ

- Բանկային համակարգի ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները 2021թ. առաջին 9 ամիսների ընթացքում աճել են 150 մլրդ ՀՀ դրամով, կամ 4.2%-ով։

- Առ 30.09.2021թ., ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները հավասար են 3.721 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում են ընդհանուր պարտավորությունների 62%-ը։



Պարտատոմսեր

- Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդն աճել է 2021թ. 9 ամիսների ընթացքում 6 մլրդ ՀՀ դրամով, կամ 1.4%-ով։

- 17 գործող բանկերից պարտատոմսեր թողարկել են 12-ը։



Ընդհանուր կապիտալ

- 2021թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը աճել է 46 մլրդ ՀՀ դրամով, կամ 5%-ով ու կազմել 927 մլրդ ՀՀ դրամ։

- Առ 30.09.2021թ., կանոնադրական կապիտալը (ներառյալ՝ էմիսիոն եկամուտը) կազմում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 60%-ը եւ հավասար է 554 մլրդ ՀՀ դրամի։

- Առ 30.09.2021թ., կուտակված շահույթը (ներառյալ՝ գլխավոր պահուստը) կազմում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 37%-ը եւ հավասար է 348 մլրդ ՀՀ դրամի։

- Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել են չորս բանկ՝ 11.2 մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարով (Ինեկոբանկ՝ 7.5 մլրդ ՀՀ դրամ, Ակբա բանկ՝ 2.5 մլրդ ՀՀ դրամ, Հայէկոնոմբանկ՝ 1.05 մլրդ ՀՀ դրամ եւ Արդշինբանկ՝ 130 մլն ՀՀ դրամ)։

- Առ 30.09.2021թ., վերագնահատման պահուստները կազմում են Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 3%-ը եւ հավասար են 25 մլրդ ՀՀ դրամի։  2021թ. առաջին 9 ամիսների ընթացքում վերագնահատման պահուստները նվազել են 44%-ով։



2021թ. 9 ամիսների ժամանակահատվածի համար ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2021թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2021թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2019-2020թթ. Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
Դիտում՝ 36139
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai