ԿԲ նախագահ. Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանը պահպանել է մակրոտնտեսական կայունությունը

26.12.2025 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյան #ԿԲ
Կենտրոնական բանկում տեղի է ունեցել տարեմուտի ավանդական ընդունելությունը՝ ամփոփելու գների ու ֆինանսական կայունության ապահովման մասով ձեռքբերումները եւ տարին ֆինանսական համակարգի համար: 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը եւ Տիգրան Խաչատրյանը, կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր։ 

Ընդունելության ընթացքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ամփոփել է տարվա արդյունքները եւ անդրադարձել Կենտրոնական բանկի առաջնահերթություններին գալիք տարվա համար: 

Անդրադառնալով տարվա հիմնական ձեռքբերումներին՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծել է, որ գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ապահովել ցածր եւ կայուն գնաճ, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի կայուն զարգացում։ 
Դիտում՝ 328
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW