Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի եւ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ

26.12.2025 | 19:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Արեն Մեհրաբյան»
ԱրարատԲանկի եւ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համագործակցությունը մեկնարկել է երկու տարի առաջ, սակայն արդեն հարյուրավոր երիտասարդներ են մասնակցել թվային հմտությունների զարգացման դասընթացներին` դառնալով աերոտիեզերական, ինժեներական եւ ՏՏ ոլորտների մասնագետներ: 

2025-ին ԱրարատԲանկի աջակցության շնորհիվ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել է կրթության զարգացման նոր հարթակների ստեղծում։ 

Հիմնադրամում ձեւավորվել է ժամանակակից եւ արդյունավետ կրթական մոդել՝ նպատակ ունենալով կարճաժամկետ, անվճար ծրագրերի միջոցով պատրաստել պահանջված մասնագետներ։ Միայն այս տարի դասընթացներին մասնակցել է ավելի քան 350 շահառու, այդ թվում՝ մարզաբնակ եւ Արցախից տեղահանված երիտասարդներ: 

«Նման նպատակները հնարավոր չէ միայնակ իրագործել․ անհրաժեշտ են համախոհներ եւ վստահելի գործընկերներ։ 2024 թվականից ԱրարատԲանկը համագործակցում է հիմնադրամի հետ՝ աջակցելով սոցիալական նշանակալի նախաձեռնություններին եւ նպաստելով երիտասարդների համար կրթական նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս համագործակցությունն արդեն տվել է իր արդյունքները․ դասընթացների միջոցով երիտասարդները ձեռք են բերում մասնագիտացում եւ իրական առաջընթաց են գրանցում ոլորտում»,- նշել է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Մհեր Մեհրաբյանը։ 

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի եւ ԱրարատԲանկի շարունակական ներդրումների արդյունքում 2025 թվականի դասընթացների ցանկը համալրվել է նաեւ 3D մոդելավորման, վեբ ծրագրավորման ներածական եւ հաջորդ մասնագիտական փուլերով։ 

Շահառուների խոսքով՝ Հիմնադրամն ապահովում է բավարար եւ կիրառական գիտելիքներ՝ հետագայում մասնագիտությամբ աշխատաշուկա մուտք գործելու համար։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Դավիթ Հովհաննիսյանը դասընթացներին հաճախում է շաբաթական երեք անգամ։  Համադրելով համալսարանական կրթությունը նա ուսումնասիրում է վեբ ծրագրավորում, քանի որ նպատակ ունի դառնալ հմուտ ծրագրավորող եւ կայանալ ՏՏ ոլորտում։

Անվճար կրթական ծրագրերը շահառուների համար նաեւ մասնագիտական վերաորակավորման հնարավորություն են ստեղծում։ Հիմնադրամի շահառու Հռիփսիմե Մանուկյանը, լինելով անգլերենի մասնագետ, որոշել է իր գիտելիքները զարգացնել նաեւ ծրագրավորման ոլորտում՝ այն համարելով արդիական, հետաքրքիր եւ մտածողություն զարգացնող մասնագիտություն։ Նրա խոսքով՝ կարեւոր է, որ Հիմնադրամում կրթությունն անվճար է, բարձրորակ եւ ուղղված է աշխատաշուկայի իրական պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։

ԱրարատԲանկի եւ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է՝ հնարավորություն տալով երիտասարդներին ստանալ ոչ ֆորմալ կրթություն եւ արդի աշխատաշուկային համապատասխան հմտություններ։ 

Կրթությունն ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքում է։ Բանկը ձգտում է ապահովել ծրագրերի շարունակականություն՝ կարեւորելով կրթության հասանելիությունը բոլոր երեխաների համար: 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 346
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW