IDBank-ը հայտարարում է անվանական կրթաթոշակի ծրագրի մեկնարկի մասին։ «Կարեւորելով կրթությունը եւ երիտասարդ սերնդի շարունակական զարգացումը՝ բանկը հնարավորություն է ընձեռում ՀՀ պետական բուհերում (ցանկը՝ ստորեւ) գերազանցությամբ սովորող ուսանողներին շարունակել կրթությունը մագիստրատուրայում IDBank-ի անվան կրթաթոշակով»,- ասված է հաղորդագրությունում:Ծրագրին կարող են դիմել բակալավրիատի 4-րդ կուրսի կամ մագիստրատուրա դիմել պատրաստվող գերազանց առաջադիմություն եւ տնտեսագիտական/ֆինանսական մասնագիտացում ունեցող ուսանողները՝ լրացնելով IDBank-ի դիմում-հայտը։ Անհրաժեշտ է hr@idbank.am հասցեին ուղարկել նամակ՝ թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով՝ «IDBank-իանվան կրթաթոշակ»: Անհրաժեշտ է կցել բուհի կողմից տրամադրված 2 երաշխավորագիր, առաջադիմության մասին տեղեկանքը, մեկ էսսե` «Ինչպե՞ս եմ ես պատկերացնում ապագայի թվային բանկը» (500-1000 բառ), ինչպես նաեւ ներկայացնել բանկային մեկ նորամուծություն։ Նամակում անհրաժեշտ է նշել, թե որ ուսումնական հաստատությունում եւ ինչ մասնագիտացմամբ է դիմորդը պատրաստվում օգտագործել կրթաթոշակը։ Ծրագրի առաջին փուլում ընտրվել են հետեւյալ բուհերը՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Երեւանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան։ Դիմելու վերջնաժամկետն է 2019թ. մայիսի 20-ը: «Ընտրված լավագույն ուսանողները, բացի կրթաթոշակից, հնարավորություն կունենան մասնակցելու բանկում կազմակերպվող մի շարք վերապատրաստումների, գործնական եւ տեսական սեմինարների՝ բանկի ղեկավար անձանց կողմից ստանալով պրակտիկ գիտելիքներ, ինչպես նաեւ ուսմանը զուգահեռ կամ ուսումն ավարտելուց հետո սկսել իրենց կարիերան IDBank-ի հետ։ Եվ այսպես, եթե մոտիվացված ու նպատակասլաց ուսանող ես, համապատասխանում ես վերոնշյալ չափանիշներին, օգտագործի՛ր հնարավորությունդ եւ ստացի՛ր մինչեւ 1 միլիոն ՀՀ դրամի կրթաթոշակ ուսումդ մագիստրատուրայում շարունակելու եւ IDBаnk-ի թիմի հետ կարիերադ կառուցելու համար»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 9349