Հայաստանը՝ պոլիէթիլենից եւ պլաստիկից հրաժարվելու ճանապարհին

15.10.2019 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Իրինա Ղափլանյան #պլաստիկ #պոլիէթիլեն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջիկայում կառավարությանը կներկայացնի օրենսդրական փաթեթ, որը վերաբերում է պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օգտագործման ծավալների կրճատմանը: Օրենսդրական նախաձեռնության մասին Banks.am-ին մանրամասներ է պատմել նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը։

Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթը մշակելիս հաշվի են առնել թե՛ տնտեսական հնարավոր վնասները, թե՛ տնտեսվարողների շահերը։

«Հանդիպել ենք բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ պոլիէթիլենային տոպրակներ արտադրողների հետ։ Հավանաբար, փաթեթը կառավարությանը կներկայացվի շաբաթվա վերջում»,- ասել է Իրինա Ղափլանյանը:

Նախագծով պոլիէթիլենային տոպրակի համար նախատեսվում է սահմանել նվազագույն գին՝ 100 դրամ։ Նպատակը բազմակի օգտագործման տոպրակների խրախուսումն է:


«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ մոտեցումը 30%-ից մինչեւ 80%-ով նվազեցնում է պոլիէթիլենային տոպրակների սպառումը շուկայոմ։ Նախագծի երկրորդ փուլում, որի մեկնարկը փաթեթում ամրագրել ենք 2023 թվականը, մենք արգելում ենք շուկայում տոպրակների օգտագործումը»,- մանրամասնել է Իրինա Ղափլանյանը:

Նա հավելել է, որ կլինի երկու բացառություն. կշարունակեն կիրառվել կշռափաթեթավորման համար նախատեսված պոլէթիլենային տոպրակները, որոնց այլընտրանքը դեռեւս աշխարհում չկա, ինչպես նաեւ երկրորդային հումքից պատրաստվածները, որոնք հիմնականում նախատեսված են աղբի համար:

Իրականացվող քայլերի նպատակի մասին հանրությանը տեղեկացնելու համար նախարարությունը նախաձեռնել է մի շարք սոցիալական գովազդներ, որոնք կլինեն ինչպես պաստառների տեսքով, այնպես կհեռարձակվեն Հանրային հեռուստատեսությամբ եւ կշրջանառվեն սոցիալական ցանցերում։


Իրինա Ղափլանյանի խոսքով՝ պլաստիկ շշերի նվազեցմանն ուղղված քայլերն իրականացվում են Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

«Հայաստանում արտադրվող կամ Հայաստան ներկրվող ցանկացած ապրանք իր սակագնում պետք է ներառի ուտիլիզացման գինը։ Նմանատիպ սկզբունքը պետք է ներառվի շրջանակային տնտեսության մեջ։ Այս կերպ փորձում ենք նվազագույնի հասցնել մեր ազդեցությունը բնության վրա, նվազեցնել աղբի կուտակումը երկրում»,-պարզաբանել է փոխնախարարը:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 7688
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai