Շրջանառվում է պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող նախագիծը

22.02.2019 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#պոլիէթիլենային տոպրակ #Արմեն Վարդանյան
Բնապահպանության նախարարությունը մշակել է օրենքի նախագծի փաթեթ, որով 2019թ. հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը:

Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը՝ նշելով, որ օրենսդրական փոփոխության նախագիծն այսօր դրվել է շրջանառության մեջ։


«2020թ.  հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների իրացման դեպքում կսահմանվի հատուկ հարկ: Ըստ նախնական հետազոտության՝ այս միջոցառումը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին դրանց վաճառքը Հայաստանում կարգելվի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Վարդանյանը:


Նա տեղեկացրել է, որ մարտի 5-ին՝ ժամը 17։00-ին, բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ օրենքի նախագծերի փաթեթը քննարկելու նպատակով։

Քննարկմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել 011-818-559 հեռախոսահամարով՝ մինչեւ մարտի 5-ը՝ ժամը 13։00-ը:
Դիտում՝ 3725

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW