Հայաստանի Հանրապետության թղթադրամները «ծնվելուց» առաջ երկար ճանապարհ են անցել ու մինչ վերջնական տեսք ստանալն ունեցել են բազմաթիվ տարբերակներ: Թղթադրամներ թողարկելուց առաջ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է էսքիզների մրցույթ, որում տարբեր նկարիչներ իրենց առաջարկներն են ներկայացրել: Հաղթող ճանաչված էսքիզները հիմք են ծառայել թողարկված թղթադրամների ձեւավորման համար, իսկ մրցույթը չհաղթահարածների մի մասը պահվում է ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնում: Banks.am-ը «Չծնված փողեր» հատուկ շարքի երկրորդ մասում անդրադառնում է 1996թ. հայտարարված մրցույթի էսքիզներին եւ ազգային թղթադրամների երկրորդ թողարկմանը: Շարքի առաջին մասը ներկայացնում էր, թե ինչպիսին կարող էին լինել 1993թ. թողարկված ազգային թղթադրամները: 1996թ. ՀՀ ԿԲ բանկի վարչությունը որոշում է անցնել թղթադրամների նոր շարքի, որը պաշտպանվածության մակարդակով եւ պատրաստման որակով չէր զիջի զարգացած պետությունների թղթադրամներին: ՀՀ ԿԲ-ի կողմից հայտարարվում է երկրորդ շարքի թղթադրամների էսքիզների մրցույթ: Թղթադրամների դիզայնի հրապարակային մրցույթում ներկայացվում են տարբեր առաջարկներ, որոնցից հաղթող ճանաչվածները հիմք են ծառայում այսօր շրջանառվող թղթադրամների տպագրության համար: Առաջինը թողարկվում են 50 եւ 100-դրամանոցները՝ Արամ Խաչատրյանի եւ Վիկտոր Համբարձումյանի դիմանկարներով, ապա` գալիս են 1000, 20 000 եւ 500-դրամանոցները: 1998թ. սկսած` 50, 100, 500, 1000, 5000, 10 000 եւ 20 000 դրամ անվանական արժեքներով թղթադրամների երկրորդ շարքն է թողարկվում:Հայաստանի նկարիչների միության անդամ Հրաչյա Ասլանյանի էսքիզները, 1996-98 թթ. 1000 դրամ. Դիմերեսին՝ Արամ Խաչատրյանի դիմապատկերըԴարձերեսին՝ Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի շենքը1000 դրամ. Դիմերեսին՝ Զվարթնոցի տաճարի պատկերըԴարձերեսին՝ կամարի պատկեր1000 դրամ. Պարող կանանց պատկեր5000 դրամ. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի պատկերը10 000 դրամ. Քանդակ Էրեբունի ամրոցից10 000 դրամ. Մեկհարկանի շինության պատկեր1000 դրամ. Դիմերեսին՝ Վահան Տերյանի դիմապատկերըԴարձերեսին՝ կնոջ դիմապատկեր եւ ծաղիկներ1000 դրամ. Վիլյամ Սարոյանի դիմապատկերը1000 դրամ. Կոմիտասի դիմապատկերը1000 դրամ. Դրվագ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավից 5000 դրամ. Դիմերեսին՝ Հովհաննես Այվազովսկու դիմապատկերըԴարձերեսին՝ հատված Հովհաննես Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» կտավից1000 դրամ. Դիմերեսին՝ Երվանդ Քոչարի դիմապատկերըԴարձերեսին՝ Սասունցի Դավթի արձանի պատկերը1000 դրամ. Դիմերեսին՝ Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերը Դարձերեսին՝ Կառավարության շենքի պատկերը1000 դրամ. Դիմերեսին՝ Կոմիտասի դիմապատկերըԴարձերեսին՝ եկեղեցու պատկեր1000 դրամ. Դիմերեսին՝ Խաչատուր Աբովյանի դիմապատկերըԴարձերեսին՝ տղամարդու պատկեր10 000 դրամ. Դիմերեսին՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերըԴարձերեսին՝ լեռների պատկեր10 000 դրամ. Դիմերեսին՝ Եղիշե Չարենցի դիմապատկերըԴարձերեսին՝ Արարատ լեռան պատկերը10 000 դրամ. Դիմերեսին՝ Մարտիրոս Սարյանի դիմապատկերըԴարձերեսին՝ Արարատ լեռան պատկերը10 000 դրամ. Եղիշե Չարենցի դիմապատկերըՆկարիչների միության անդամ Աշոտ Մանուկյանի էսքիզները, 1996թ.100 դրամ. Դիմերեսին՝ Վիկտոր Համբարձումյանի դիմապատկերըԴարձերեսին՝ Բյուրականի աստղադիտարանի պատկերը500 դրամ. Դիմերեսին՝ Արամ Խաչատրյանի դիմապատկերըԴարձերեսին՝ դրվագ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից1000 դրամ. Դիմերեսին՝ Վիկտոր Համբարձումյանի դիմապատկերըԴարձերեսին՝ Բյուրականի աստղադիտարանի պատկերըՆերկայացված այլ էսքիզներ1000 դրամ. Դիմերեսին՝ Հովհաննես Թումանյանի դիմապատկերը Դարձերեսին՝ ամրոցի պատկեր1000 դրամ. Դիմերեսին՝ Վահրամ Փափազյանի դիմապատկերըԴարձերեսին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի շենքի պատկերը1000 դրամ. Մարտիրոս Սարյանի դիմապատկերը10 000 դրամ. Վիկտոր Համբարձումյանի դիմապատկերըՇարքի խորհրդատուներ՝ ՀՀ ԿԲ դրամագետ Գեւորգ Մուղալյան եւ Գեւորգ Թումանյան Հեղինակ՝ Մարի ԹարյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 10245