Նվերաշատ խաղարկությունն այս անգամ Դալմա Գարդեն Մոլում է՝ առաջիկա հանգստյան օրերի գնումները դարձնելով շահավետ եւ լի անակնկալներով։ Idram&IDBank-ի օգտատերերը կարող են համատեղել իրենց հաճելի ժամանցը՝ օգտվելով հատուկ առաջարկից եւ ստանալով լրացուցիչ նվերներ իրենց գնումների համար։ Բանկից հայտնել են, որ ակցիայի շրջանակում մարտի 20-ին, 21-ին եւ 22-ին Դալմա Գարդեն Մոլի վաճառակետերում կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները հնարավորություն կստանան շահելու idplus-ի նվեր-քարտեր։Մասնակցության պայմանները՝• 2026թ․ մարտի 20-ին 21-ին կամ 22-ին Դալմա Գարդեն Մոլում առկա վաճառակետերում կատարել միանվագ 10․000+ դրամի առնվազն 3 QR վճարում Idram&IDBank հավելվածով,• մոտեցնել վճարումը հաստատող անդորրագրերը Idram&IDBank-ի ինֆորմացիոն տաղավար,• թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանել թերթիկ եւ շահել 3․000 - 30․000 դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտերից մեկը։Առաջարկից կարելի է օգտվել միայն մեկ անգամ։ Ակցիայի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 660