Astrasend. Ռուսաստանում նոր վճարային համակարգ է գրանցվել

01.11.2022 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ռուսաստան #Astrasend #վճարային համակարգ
Ռուսաստանի Բանկը (ԿԲ) գրանցել է նոր վճարային համակարգ՝ Astrasend, որը դարձել է այս տարի Ռուսաստանում հիմնադրված երկրորդ համակարգը, հաղորդում է RBC-ն։

Վճարային համակարգի կայքում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ դրա միջոցով հնարավոր կլինի փոխանցումներ կատարել արտասահման եւ Ռուսաստանի տարածքում։ Որոշ ժամանակ անց կայքում կհրապարակվի այն երկրների ցանկը, որտեղ հնարավոր կլինի գումար ուղարկել։ Փոխանցումները կարող են իրականացվել դոլարով եւ ռուբլով:

Համակարգի օպերատորը «Ինկախրան» ոչ բանկային վարկային կազմակերպությունն է՝ մասնավոր ընկերություն, որը տրամադրում է մի շարք ծառայություններ ինկասացիայի ոլորտում: Այն ստեղծվել է 1991 թվականին եւ ստացել բանկային գործունեության լիցենզիա 2015 թվականին։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Ռուսաստանի Բանկը գրանցել էր Hello վճարային համակարգը։ Այս վճարային համակարգի օպերատորը 2016 թվականին Մոսկվայում գրանցված «Խելլո» ՍՊԸ-ն է: Որպես վճարային ենթակառուցվածքի ծառայությունների օպերատոր հանդես է գալիս «Տրանսկապիտալբանկ»-ը:



Անցած շաբաթ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարել էր, որ արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքներ են տարվում «Միր» վճարային քարտին այլընտրանքների շուրջ։

«Մենք աշխատում ենք բոլոր գործընկերների հետ, այդ աշխատանքը տարբերակված է յուրաքանչյուր կողմի հետ, յուրաքանչյուր կողմն առանձնահատուկ է։ Մանրամասները, հավանաբար, չենք մեկնաբանի, բայց փորձում ենք տարբեր այլընտրանքային հնարավորություններ ստեղծել, որպեսզի մեր քաղաքացիները, ովքեր հաճախ են մեկնում հանգստի, գործուղումների, կարողանան օգտվել վճարման ժամանակակից եղանակներից»,- նշել էր նա։

Ավելի վաղ Վճարային քարտերի ազգային համակարգի (НСПК) ղեկավար Վլադիմիր Կոմլեւը նշել էր «Միր»-ի վրա զգալի ճնշումների եւ լուրջ հակազդեցության մասին ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների կողմից։ Իսկ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունում  հայտարարել էին պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս «Միր» վճարային համակարգի կիրառումն ընդլայնելու՝ Ռուսաստանի փորձերին աջակցելու համար։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 57628
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW