Hello. Ռուսաստանում նոր վճարային համակարգ է ստեղծվել
19.04.2022 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ ixbt.com

ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ Hello վճարային համակարգը ռեեստրում ներառվել է 2022 թվականի ապրիլի 15-ին։ Այս վճարային համակարգի օպերատորը 2016 թվականին Մոսկվայում գրանցված «Խելլո» ՍՊԸ-ն է: Որպես վճարային ենթակառուցվածքի ծառայությունների օպերատոր հանդես է գալիս «Տրանսկապիտալբանկ»-ը:
«Hello վճարային համակարգը կազմակերպությունների համայնք է (վճարային համակարգի օպերատոր, վճարային ենթակառուցվածքի ծառայությունների օպերատորներ, մասնակիցներ), որոնք միավորված են մեկ տեղեկատվական տարածությամբ եւ փոխգործակցում են դրամական, այդ թվում՝ էլեկտրոնային դրամական միջոցների փախանցում իրականացնելու նպատակով»,- հետեւում է վճարային համակարգի կայքում տեղադրված փաստաթղթից:
Պաշտոնական կայքում ներկայացված են նաեւ վճարային համակարգի սակագները ՌԴ տարածքում, ինչպես նաեւ անդրսահմանային, տրանզիտային եւ այլ փոխանցումների համար:
Մասնավորապես, Ռուսաստանի տարածքում փոխանցումների համար վճարային համակարգի սակագները կազմում են փոխանցվող գումարի 0%-ից մինչեւ 6% եւ/կամ ֆիքսված գումար՝ 0-ից մինչեւ 1500 ռուբլի:
Անդրսահմանային փոխանցումների համար վճարային համակարգի սակագները կազմում են փոխանցվող գումարի 0%-ից մինչեւ 6%, եւ/կամ ֆիքսված գումար՝ 0 ռուբլի/ԱՄՆ դոլար/եվրո/յուան մինչեւ 6000 ռուբլի/300 ԱՄՆ դոլար/300 եվրո/300 յուան:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: