TCS Group-ի (Tinkoff-ի մայր կառույց) նախկին համաղեկավարներ Օլիվեր Հյուզը եւ Պավել Ֆյոդորովն աշխատում են Kinetic Finance ֆինտեխ նոր նախագծի վրա՝ ասիական շուկաներում գործառնությունների համար՝ սկսած Ֆիլիպիններից: Գործարկումը նախատեսված է այս տարվա ավարտին: «Հեռանկարում Kinetic Finance-ը կարող է մուտք գործել նաեւ այլ շուկաներ»,- RBC-ին ասել է խմբի ներկայացուցիչը:Այն, որ Ֆյոդորովը եւ Հյուզը մտադիր են հիմնել ֆինտեխ ընկերություն, որը կենտրոնացած կլինի Հարավարեւելյան Ասիայի զարգացող շուկաների վրա, ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը:Ֆյոդորովը գործակալությանը հայտնել էր, որ իրենք վենչուրային ընկերությունների եւ սուվերեն հիմնադրամների հետ միջոցներ են հավաքում՝ նպատակ ունենալով ֆինանսավորման փուլն ավարտել հունիսին:Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Հյուզը եւ Ֆյոդորովը լքել են TCS Group-ի (տնօրինում է «Տինկոֆ Բանկ»-ը, «Տինկոֆ Ապահովագրություն»-ը եւ այլ ակտիվներ) տնօրենների խորհուրդը եւ մշտական բնակություն հաստատել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ):«Տինկոֆ Բանկ»-ում RBC-ին պարզաբանել են, որ խոսքը ոչ թե բանկի ղեկավարության, այլ Կիպրոսում հոլդինգային կառույցի ղեկավարների մասին է։ Բանկում հավելել են, որ ԱՄԷ-ն Ռուսաստանին բարեկամ երկիր է, որը «հարմարավետ տարածք է դառնում միջազգային բիզնեսի համար»։ 02.05.2022 | 11:52 Տինկովն ասել է, որ Կրեմլն իրեն ստիպել է վաճառել բանկը «իրական արժեքի 3%-ով» 2021 թվականի գարնանը Tinkoff-ը հայտարարել էր միջազգային շուկաներ դուրս գալու մտադրության մասին, իսկ անցած տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ ընկերությունը նախատեսում է թվային բանկ բացել Ֆիլիպիններում՝ մոտ $60 միլիոն բաժնետիրական կապիտալով։Հյուզն այն ժամանակ ասում էր, որ խումբը կարող է մուտք գործել Ֆիլիպիններ տարբեր պրոդուկտներով, ներառյալ՝ ծառայություններ փոքր եւ միջին բիզնեսի համար, վարկային քարտեր, Tinkoff Black դեբետային քարտ եւ այլն:«Բայց այնտեղ պետք է թիմ հավաքել, հարթակ կառուցել, Tinkoff-ի տեխնոլոգիական հարթակի բաղադրիչներ ներմուծել Ռուսաստանից։ Անհնար է ամբողջովին նոր բանկ կառուցել առանց կառավարման թիմն ընդլայնելու»,- այն ժամանակ ասել էր նա:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 179411