Ռուսաստանյան Ozon առցանց ռիթեյլերը, որի ֆինանսական բիզնես ստեղծելու առաջին փորձն անսպասելիորեն բախվեց պատժամիջոցների բանկի նախկին սեփականատիրոջ նկատմամբ, որոշեց երկրորդ փորձը սկսել «նոր էջից»:«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ մարտի 11-ին Ռուսաստանի Բանկը (ԿԲ) գրանցել է նոր վարկային կազմակերպություն՝ «Еком банк»-ը, որի կանոնադրական կապիտալը կազմում է 3,6 մլրդ ռուբլի։Բանկը ԿԲ-ից ստացել է ունիվերսալ լիցենզիա՝ ռուբլով եւ արտարժույթով բանկային գործարքներ իրականացնելու համար (ֆիզիկական անձանցից ավանդներ ներգրավելու իրավունքով): Ավանդների ապահովագրման գործակալությունը նախօրեին տեղեկացրել է, որ «Еком банк»-ը ներառվել է ավանդների պարտադիր ապահովագրման համակարգին մասնակից բանկերի ռեեստրում։Փետրվարի վերջին ԱՄՆ իշխանությունները SDN List-ում ներառեցին Ozon-ի դուստր բանկը՝ այն կապելով նախկին բաժնետիրոջ՝ «Սովկոմբանկ»-ի հետ, որը նույնպես հայտնվել էր ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ։ Ozon-ը տեղեկացրել էր, որ կխնդրի Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությանը (OFAC, ԱՄՆ ֆինանսների նախարարության ստորաբաժանում) հեռացնել դուստր բանկը SDN List-ից:«Ozon բանկի բանկային լիցենզիան, որը մենք ձեռք էինք բերել 2021 թվականին, բազային է, հետեւաբար այն ունի մի շարք սահմանափակումներ բարդ ֆինանսական պրոդուկտներ գործարկելու առումով։ Դրա հիման վրա մենք սկսեցինք մշակել վճարային գործիքներ, որոնք շատ պահանջված դարձան։ Մենք տեսնում ենք մեր ֆինանսական պրոդուկտների նկատմամբ հսկայական պահանջարկ ինչպես սպառողների, այնպես էլ մեր հարթակի հետ համագործակցող ձեռնարկատերերի կողմից: Մենք նախատեսում էինք ստանալ ունիվերսալ լիցենզիա եւ ստացանք այն օրերս, ինչը թույլ կտա մեզ գործարկել ծառայությունների ավելի լայն շրջանակ B2C եւ B2B հաճախորդների համար»,- նշել են Ozon-ի մամուլի ծառայությունում:Ընկերությունը հիշեցրել է, որ փետրվարի 25-ին բողոք է ներկայացրել OFAC։ «Մենք սպասում ենք ԱՄՆ կարգավորիչի որոշմանը՝ Ozon բանկը պատժամիջոցների ցուցակից հանելու վերաբերյալ, որտեղ բանկը ներառվել է այն պատճառով, որ ամերիկյան կարգավորիչն այդ կառույցը համարում է «Սովկոմբանկ»-ի հետ փոխկապակցված»,- նշել են Ozon-ում։ 19.07.2021 | 11:22 Վահե Հովասափյան․ Մենք հավատում ենք ֆինտեխի եւ e-commerce-ի միությանը Ozon-ը բանկը ձեռք էր բերել «Սովկոմբանկ»-ից 2021 թվականի գարնանը 615 միլիոն ռուբլով։ Ozon-ի թվային ֆինանսական ծառայությունների գծով փոխնախագահ Վահե Հովասափյանն անցած տարվա հուլիսին մեկնաբանել էր ընկերության կողմից բանկի գնումը եւ ֆինտեխ ուղղության զարգացման հեռանկարները։«Մենք հավատում ենք ֆինտեխի եւ e-commerce-ի միությանը, մեր վաճառողներին եւ գնորդներին անհրաժեշտ են հարմարավետ ֆինանսական պրոդուկտներ՝ առցանց գնելու կամ վաճառելու համար»,- ասել էր Վահե Հովասափյանը։Նրա խոսքով՝ Ozon-ը շատ հաճախորդներ, գնորդներ եւ վաճառողներ ունի: Այս հաճախորդների համար ֆինտեխ ուղղության ռազմավարական նպատակն է սպասարկել հնարավորինս շատ ֆինանսական կարիքներ՝ կապված Ozon-ի բիզնեսի հետ: «Մենք հասկանում ենք՝ ինչ պրոդուկտներ են անհրաժեշտ մեր հաճախորդներին, ուստի հիմա դրանց համապատասխան ենթակառուցվածք ենք ստեղծում, եւ բանկը դրա մի մասն է»:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 23351