Ռուսաստանյան Ozon առցանց ռիթեյլերի թվային ֆինանսական ծառայությունների գծով փոխնախագահ Վահե Հովասափյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ընկերության կողմից բանկի գնումը եւ ֆինտեխ ուղղության զարգացման հեռանկարները։ «Մենք հավատում ենք ֆինտեխի եւ e-commerce-ի միությանը, մեր վաճառողներին եւ գնորդներին անհրաժեշտ են հարմարավետ ֆինանսական պրոդուկտներ՝ առցանց գնելու կամ վաճառելու համար»,- ասել է Վահե Հովասափյանը`հավելելով, որ ընկերությունը նպատակ չունի ստեղծել մեծ ունիվերսալ բանկ․ «Մենք նպատակ ունենք լավ բանկ կառուցել՝ մեր հաճախորդի պահանջներին համապատասխան»: Նրա խոսքով՝ Ozon-ը շատ հաճախորդներ, գնորդներ եւ վաճառողներ ունի: Այս հաճախորդների համար ֆինտեխ ուղղության ռազմավարական նպատակն է սպասարկել հնարավորինս շատ ֆինանսական կարիքներ՝ կապված Ozon-ի բիզնեսի հետ: «Մենք հասկանում ենք՝ ինչ պրոդուկտներ են անհրաժեշտ մեր հաճախորդներին, ուստի հիմա դրանց համապատասխան ենթակառուցվածք ենք ստեղծում, եւ բանկը դրա մի մասն է»: 13.04.2021 | 10:44 Ռուսաստանյան Ozon առցանց ռիթեյլերը որոշել է զբաղվել ֆինտեխով «Մենք ցանկանում ենք ունենալ արագ, ճկուն, հարմարավետ բանկ՝ մեր յուրահատուկ կարիքներին համապատասխան: Եթե գնում եք գլոբալ, ունիվերսալ բանկ, ապա դրա ՏՏ համակարգերը հաճախ 20 տարվա վաղեմություն են ունենում: Մեր նախագծողների միջին տարիքը 30-ից ցածր է, նրանք արդեն աշխատում են ծրագրավորման այլ լեզուներով: Միաժամանակ, մեր գնած բանկը շատ լավ պատմություն ունի. այնտեղ հասկանալի բաժնետերեր էին, մաքուր, թափանցիկ գործունեություն»,- ասել է Հովասափյանը:Անդրադառնալով հարցին, որ փոքր բանկը կարող է լրացուցիչ կապիտալացման կարիք ունենալ, նա ասել է.«Հարցն այն է, թե ինչ պրոդուկտներ եք պատրաստում: Շատ վճարային պրոդուկտներ մեծ կապիտալ չեն պահանջում: Իսկ կապիտալատարր վարկային պրոդուկտները՝ գոնե դրանց մեծ մասը, մենք կանենք կամ արդեն անում ենք գործընկեր բանկերի հետ: Ֆինտեխի տեսանկյունից մենք աշխատում ենք հիբրիդային մոդելով:Օրինակ, Ozon.Invest-ը մարքեթփլեյսի վաճառողների վարկավորման մեր հարթակն է: Այնտեղ արդեն կան շատ ֆինանսական գործընկերներ՝ բանկեր եւ միկրոֆինանսական կազմակերպություններ: Մեզ դուր է գալիս գործընկերության ռազմավարությունը, որտեղ կարեւոր է՝ մենք լայն ընտրություն ենք տրամադրում հաճախորդներին, օրինակ՝ վարկավորման հարցում: Որոշ առումներով, պրոդուկտը մեզ համար կարեւոր է որպես վճարային գործիք՝ բնիկ, ամբողջական, հետեւաբար՝ հարմար: Դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ լիովին վերահսկում եք ՏՏ ենթակառուցվածքը: Սա էր պատճառներից մեկը, որ մեզ անհրաժեշտ էր ունենալ սեփական բանկ»:Վահե Հովասափյանի խոսքով՝ դժվար է միանգամից ասել, թե ինչ կլինի երկարաժամկետ հեռանկարում, քանի որ շուկան շատ դինամիկ է: «Ներկայումս մենք տեսնում ենք ռազմավարություն, որը կենտրոնացած է վճարային գործիքների վրա: Մենք հասկանում ենք, որ մեծ առավելություններ ունենք: Հարթակում շատ գործարքներ են իրականացվում, մենք կարող ենք էլ ավելի շատ հարմարավետություն տրամադրել մեր հաճախորդներին՝ հավատարմության որոշակի գործիքների միջոցով»:Նա նաեւ նշել է, որ ընկերությունն ունի Ozon Card՝ դեբետային պրոդուկտ, որը գործնականում լավ է աշխատում՝ ավելի քան մեկ միլիոն ակտիվացում: «Բնականաբար, երբ հաճախորդների համար կա լավ վճարային պրոդուկտ, տրամաբանական է առաջարկել նաեւ հարակից այլ պրոդուկտներ: Կա միայն մեկ հարց. կարո՞ղ ես արդյոք լավ պրոդուկտներ ստեղծել»,- ասել է Վահե Հովասափյանը: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 7174