Շվեդական Klarna ֆինտեխ ստարտափը մուտք է գործել 9 նոր երկիր
23.02.2022 | 10:33 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ ytimg.com

2021 թվականին ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում գործարկվելուց հետո Klarna-ն սկսել է ծառայություններ տրամադրել 9 նոր երկրում՝ Ավստրալիայում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Լեհաստանում, Կանադայում եւ Նոր Զելանդիայում:
ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում Klarna-ի հավատարմության ծրագիրն ունի ավելի քան 4 միլիոն մասնակից․ սպառողները «միավորներ» են վաստակում ժամանակին կատարված յուրաքանչյուր վճարման համար: Klarna-ի հավելվածում միավորները կարելի է փոխանակել պարգեւների հետ համաշխարհային բրենդներից, ներառյալ՝ H&M-ը, Amazon-ը եւ Walmart-ը: Ծրագրի մասնակիցները ստանում են նաեւ բացառիկ առաջարկներ եւ վաղաժամ հասանելիություն ապրանքներին ընտրված վաճառողներից:
Բացի այդ, Klarna-ն առաջարկում է «Առաքելություններ», որոնք իրենցից ներկայացնում են փոքր զվարճալի խնդիրներ՝ թույլ տալով սպառողներին միավորներ վաստակել: Խնդիրները կապված են ընկերության նոր գործառույթների հետ։ Pay Now ծառայությունը թույլ է տալիս ապրանքը պատվիրել «մեկ հպումով» եւ անմիջապես վճարել դրա համար ամբողջությամբ։
«Pay Now-ի գործարկումով՝ Klarna-ն ավելի շատ թվով շուկաներում սպառողներին առաջարկում է անմիջապես եւ ամբողջությամբ վճարել գնումների համար՝ մեր անտոկոս Pay Later ծառայության հետ մեկտեղ: Խոշոր գնումներից մինչեւ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչպիսիք են բջջային ծառայություններն ու զվարճանքները, Klarna-ն սպառողներին տրամադրում է առավելագույն ընտրություն, վերահսկողություն եւ ճկունություն այն հարցում, թե ինչպես են նրանք վճարում յուրաքանչյուր գնման համար, եւ պարգեւատրում է նրանց ժամանակին կատարված յուրաքանչյուր վճարման համար»,- ասել է Klarna-ի տնօրեն եւ համահիմնադիր Սեբաստիան Սեմյատկովսկին:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: