Klarna-ն՝ Եվրոպայի ամենաթանկ ֆինտեխ ստարտափը, հայտարարել է գների համեմատության PriceRunner հարթակի ձեռքբերման մասին: Ընկերությունը նախատեսում է ինտեգրել ծառայությունն իր հավելվածում, հաղորդում է Bloomchain.ru-ն։Շվեդական Creades ներդրումային ընկերությունը MarketWatch պարբերականին տեղեկացրել է, որ Klarna-ին է վաճառել ստարտափի 12% մասնաբաժինը, որի արժեքը կազմել է $124 մլն։ Այս տվյալների հիման վրա` ձեռք բերված ընկերությունը գնահատվել է $1.03 մլրդ:Klarna-ի օգտատերերը կկարողանան ուսումնասիրել ապրանքների նկարագրությունը, դրանց մասին արձագանքները եւ համեմատել գները տարբեր խանութներում: Klarna-ի B2b գործընկերները կստանան նոր վիճակագրություն հաճախորդների վարքագծի, տրաֆիկի աճի եւ իրենց մարքեթինգային ռազմավարությունը օպտիմալացնելու հնարավորություն:«Klarna-ն կլինի ոչ թե մարքեթփլեյս, այլ կենսունակ եւ մրցունակ այլընտրանք Amazon-ին, Google-ին եւ Facebook-ին՝ մանրածախ գործընկերների համար»,- ասել է Klarna-ի պրոդուկտների գծով տնօրեն Դեյվիդ Ֆոքը:Ֆինտեխ ընկերությունը հայտարարել է նաեւ նոր հավելվածի գործարկման մասին։ Այժմ հաճախորդները կկարողանան ապառիկ ձեւակերպել նույնիսկ այն խանութներում, որոնք Klarna-ի գործընկերներ չեն: 27.10.2021 | 09:27 Աշխարհի 2 խոշորագույն ֆինտեխ ստարտափները կհամագործակցեն Հիշեցնենք, որ Klarna-ն ունի հետաձգված վճարումների երկու տարբերակ. գնորդը կարող է գումարը բաժանել չորս անտոկոս վճարումների եւ կատարել դրանցից յուրաքանչյուրն երկու շաբաթը մեկ անգամ, կամ ամբողջությամբ վճարել ապրանքի համար ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում:PriceRunner ծառայությունը գործում է 1999 թվականից։ Օգտատերերը կարող են համեմատել 25 երկրների 22.5 հազ. մանրածախ վաճառողների 3.4 մլն ապրանք: Սեպտեմբերի 30-ին ավարտված ֆինանսական տարվա ընթացքում ընկերությունն ունեցել է $53.7 մլն եկամուտ: PriceRunner թիմը ներառում է ավելի քան 170 աշխատակից: Ծառայության ակտիվ օգտատերերի ամսական թիվը կազմում է 18 մլն մարդ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 25957