Walmart-ը՝ ֆինանսական ունիվերսալ հավելվածի ստեղծման ճանապարհին

01.02.2022 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Walmart #ONE #Even
Walmart մեծածախ եւ մանրածախ խոշորագույն առեւտրային ցանցի կողմից ստեղծված եւ առաջ մղվող ֆինտեխ ստարտափը ձեռք կբերի երկու ընկերություն՝ ունիվերսալ հավելված ստեղծելու համար, որի օգնությամբ գնորդները կկարողանան կառավարել իրենց գումարները, հաղորդում է CNBC-ն։

Միավորված ընկերությունը կստանա ONE անվանումը՝ ֆինտեխ ստարտափի կողմից ձեռք բերվող ընկերություններից մեկի անունով։ Ստարտափը կգնի ես մեկ՝ Even ֆինտեխ ընկերությունը։ Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվում։

Ձեռնարկությունը վարձել է երկու բանկիր Goldman Sachs-ից, այդ թվում՝ Օմեր Իսմայիլին, որը նախկինում գլխավորում էր Goldman սպառողական բանկը: Ըստ հաղորդագրության՝ Իսմայիլը կղեկավարի ONE-ը։

Walmart-ին է պատկանում մինչ օրս Hazel անվանմամբ ստարտափի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, վերջինիս տնօրենների խորհրդում ներառված են մի քանի թոփ մենեջերներ, ներառյալ՝ Walmart-ի ֆինանսական տնօրեն Բրեթ Բիգսը եւ Walmart U.S.-ի գլխավոր տնօրեն Ջոն Ֆուրները։



«Ստարտափը նախատեսում է օգտվել Walmart-ի հսկայական հնարավորություններից՝ 1,6 միլիոն աշխատակից ԱՄՆ-ում եւ շաբաթական ավելի քան 100 միլիոն գնորդ: Սա նաեւ վկայում է միլիոնավոր ամերիկացիների չօգտագործված հաճախորդային բազայի մասին, ովքեր չունեն բանկային հաշիվներ եւ հասանելիություն վարկերին ու ձգտում են կուտակել խնայողություններ, ներառյալ շատերին, ովքեր արդեն գնումներ են կատարում Walmart խանութներից»,- գրում է CNBC-ն:

Ձեռքբերումները կօգնեն ստարտափին ստեղծել հավելված, որը կդառնա միակ տեղը, որտեղ գնորդները կկարողանան ծախսել, կուտակել եւ պարտքով գումար վերցնել։ Even ընկերությունն արդեն ունի հավելված, որը գործատուները կարող են առաջարկել իրենց աշխատակիցներին՝ օգնելու նրանց բյուջե կազմել եւ անկանխատեսելի իրավիճակների համար խնայողություններ կուտակել։ Հաճախորդների թվում են՝ Walmart-ը, PayPal-ը, Humana-ն եւ Mattress Firm-ը:

Իսկ ONE-ն, իր հերթին, առաջարկում է դեբետային քարտեր, ընթացիկ եւ խնայողական հաշիվներ։ Ընկերությունն ունի նաեւ հավելված, որը հնարավորություն է տալիս հետեւել գումարներին եւ բյուջե կազմել:

Գործարքների փակումից հետո միավորված բիզնեսը կունենա ավելի քան 200 աշխատակից: Ընկերությունը նախատեսում է $250 մլն ծախսել բիզնեսի զարգացման համար։ Ստարտափը հայտարարել է, որ գործարքների փակումը նախատեսված է 2022 թվականի առաջին կեսին։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 22412
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW