Բրիտանական ֆինտեխ ստարտափը $40 միլիարդ է գնահատվել

13.01.2022 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Checkout.com #Գիյոմ Պոուզ
Բրիտանական Checkout.com ֆինտեխ ստարտափը հերթական ներդրումային փուլի ընթացքում ներգրավել է $1 միլիարդ: Ընկերությունը գնահատվել $40 միլիարդ, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով  The Wall Street Journal-ը (WSJ):

Ներդրումային փուլին մասնակցել են նոր ներդրողներ, ներառյալ՝ ակտիվների կառավարման Franklin Templeton ընկերությունը եւ Qatar Investment Authority-ն՝ Insight Partners եւ Tiger Global Management գործող ներդրողների հետ համատեղ:

Checkout.com-ի գնահատումը 2019 թվականին առաջին փուլից ի վեր աճել է 20 անգամ, այս ընթացքում ընկերությունը ներգրավել է $1,8 միլիարդ:

2012 թվականին հիմնադրված Checkout.com-ը հնարավորություն է տալիս համացանցի միջոցով ընդունել տարբեր տեսակի վճարումներ բազմաթիվ երկրներից: Ամեն անգամ, երբ օգտատերը գործարք է կատարում, Checkout.com-ը գանձում է փոքր տոկոս մշակման համար եւ հաստատագրված վճար:

Առցանց վաճառողների բիզնեսը ծաղկեց համավարակի ժամանակ: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գիյոմ Պոուզի խոսքով՝ ստարտափի վճարումներն եռապատկվել են ինչպես 2020 թվականին, այնպես էլ 2021-ին:

Checkout.com-ը մտադիր է նոր կապիտալի մեծ մասը ուղղել ԱՄՆ-ում ընդլայնմանը: Պոուզի փոխանցմամբ՝ ընկերությունը նախատեսում է IPO անցկացնել, սակայն դեռ պատրաստ չէ դրան։ «Մենք երկու տարի ժամանակ ունենք մինչեւ դրան հասնելը»,- ասել է նա:



Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարվա հունվարին Checkout.com-ը դարձավ Եվրոպայի ամենաթանկ ֆինտեխ ընկերությունը: Ստարտափն առաջատար դարձավ լրացուցիչ $450 մլն ներգրավելուց հետո. ներդրումային փուլը գլխավորել էր Tiger Global Management-ը:

Այն ժամանակ Checkout.com հարթակի արժեքը հասավ է $15 միլիարդի, ինչը հնարավորություն էր տվել ստարտափին տեղակայվել Եվրոպայի միլիարդատեր ֆինտեխ ընկերությունների վարկանիշի առաջին հորիզոնականում: Համաշխարհային կտրվածքով Checkout.com-ը դարձել էր իր չափով չորրորդ մասնավոր ֆինտեխ բիզնեսը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19454
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW