Լոնդոնի ֆինտեխ ստարտափները կես տարում ռեկորդային ներդրումներ են ապահովել
09.07.2021 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ ria.ru

Բրիտանական մայրաքաղաքի ֆինտեխ ընկերություններն ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում վենչուրային ռեկորդային ներդրումներ են ներգրավել, հաղորդում է Bloomchain.ru-ն:
Ըստ Dealroom-ի եւ London & Partners գործակալության նոր ուսումնասիրության՝ այս տարվա առաջին կիսամյակում ներդրողները Լոնդոնի ֆինտեխ ստարտափներում $5,3 մլրդ ծավալի ներդրում են կատարել, ինչը 150%-ով ավել է՝ 2020թ․ նույն ժամանակահատվածի 2,1 մլրդ ցուցանիշից։
Կտրուկ աճը տեղի է ունեցել ամբողջ աշխարհում ֆինտեխ ընկերություններում ներդրումների աճի ֆոնին, քանի որ կարանտինը խթանեց թվային ֆինանսական ծառայությունների համատարած ներդրումը:
Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ հունվար-հունիս ամիսների ընթացքում ֆինտեխ ընկերություններն ամբողջ աշխարհում ներգրավել են $54,1 մլրդ՝ գերազանցելով վերջին երկու տարվա ընդհանուր ներդրումները: Եվրոպական ֆինտեխ ընկերությունները ներգրավել են $13,9 մլրդ` 51%-ով ավել, քան 2020 թվականին: Եվրոպայում ֆինանսավորման ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկել Լոնդոնի ֆինանսական տեխնոլոգիաներին:
Այս տարի ֆինտեխում վենչուրային ներդրումների ծավալով Լոնդոնն աշխարհում երկրորդ տեղում է՝ մի փոքր առաջ անցնելով Նյու Յորքից ($5,2 մլրդ) եւ զիջելով առաջին տեղը Սան Ֆրանցիսկոյին ($7,2 մլրդ)։
Լոնդոնում աշխատում է 3018 ֆինտեխ ընկերություն՝ ավելին, քան աշխարհի ցանկացած այլ քաղաքում: Միլիարդատեր ֆինտեխ ընկերությունների քանակով (29) Լոնդոնը զիջում է միայն Սան Ֆրանցիսկոյին, որտեղ գրանցված է 37 նման ընկերություն:
Վերլուծաբանները գրանցել են նոր սերնդի ֆինանսական տեխնոլոգիաների աճի միտում՝ ուղղված բնապահպանությանը: Եվրոպայում 62 «կանաչ» ֆինտեխ ստարտափների 30%-ը տեղակայված է Լոնդոնում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: